Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – «BRAIN-RING» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՂ ՄՐՑՈՒՅԹ
11/05/2009 18:35
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – «BRAIN-RING» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՂ ՄՐՑՈՒՅԹ

՚ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 11-ին, Կենտրոնական բանկում անցկացվում է «Brain-Ring» տնտեսագիտական-ֆինանսական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Խաղ-մրցույթի նպատակն է հանրակրթական դպրոցներում «Տնտեսագիտություն» առարկան ուսումնասիրող աշակերտների տնտեսագիտական և ֆինանսական գիտելիքների, հմտությունների խորացումը, ճկուն մտածելու և կողմնորոշվելու կարողությանը նպաստելը, ինչպես նաև ֆինանսների և տնտեսագիտության նկատմամբ դպրոցականների հետաքրքրության ավելացումը:

Խաղ-մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և «Հայաստանի Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը:
«Brain-Ring» տնտեսագիտական-ֆինանսական խաղ-մրցույթը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող ամենամյա մրցույթների շարք է: ՀՀ կենտրոնական բանկն իր հերթին մշակել է «Հանրության տնտեսագիտական և ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման» ծրագիր, որով բազմաթիվ միջոցառումների շարքում նախատեսված են տնտեսագիտական և ֆինանսական թեմաներով խաղ-մրցույթների իրականացում:
Մրցույթի առաջին, երկրորդ և երրորդ փուլերը կազմակերպվել են ՀՀ մարզերում և Երևանում` 2009 թ. փետրվար – ապրիլ ամիսներին: Մրցույթի այդ փուլերին մասնակցել են շուրջ 2500 աշակերտներ ավելի քան 500 դպրոցներից:

Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից թիմերն են` Երևանի թիվ 106 դպրոց, Իջևանի թիվ 1 դպրոց (Տավուշի մարզ), Անտառուտի դպրոց (Արագածոտնի մարզ), Վարդենիկի կրթահամալիր (Գեղարքունիքի մարզ), Դաշտավանի դպրոց (Արարատի մարզ), Վանաձորի թիվ 30 դպրոց (Լոռու մարզ), Մրգաշատի թիվ 1 դպրոց (Արմավիրի մարզ), Աշոցքի դպրոց (Շիրակի մարզ), Աղավնաձորի դպրոց (Վայոց Ձորի մարզ), Քաջարանի թիվ 2 դպրոց (Սյունիքի մարզ), Եղվարդի թիվ 3 դպրոց (Կոտայքի մարզ):

Եզրափակիչ փուլի նկարագրությունը

  • Մրցույթին մասնակցել են 5 հոգանոց 11 թիմեր:
  • Թիմերին առաջադրվել են տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր:
  • Առաջադրանքներին պատասխանելու համար տրվել է 2-10 րոպե ժամանակ, որից հետո թիմերը ժյուրիի դատին են ներկայացրել առաջադրված խնդրի լուծման իրենց տարբերակը:
  • Մրցույթի ընթացքում կարևորվել է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև խնդիրների լուծման ընթացքում արագ և ճկուն կողմնորոշվելու կարողությունը և թիմային աշխատանքը:
  • Մրցույթի հաղթող թիմերը (1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները) պարգևատրվել են ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին շնորհվել են մասնակցության վկայականներ և նվերներ:

Մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող թիմերին ընտրեց ժյուրին, որի կազմում են Վաչե Գաբրիելյանը (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ), Արմեն Աշոտյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Արմինե Հովհաննիսյանը («Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն) և Թիմ Սլեյթերը (HSBC բանկի գլխավոր գործադիր տնօրեն):

Մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Վարդենիկի կրթահամալիրը (Գեղարքունիքի մարզ)` 1-ին տեղ, Աշոցքի դպրոցը (Շիրակի մարզ)` 2-րդ տեղ, և Իջևանի թիվ 1 դպրոցը (Տավուշի մարզ)` 3-րդ տեղը: Հաղթողները ԿԲ կողմից պարգևատրվեցին համապատասխանաբար «Սարդարապատ», «Սասունցի Դավիթ» և «Գառնի» հուշադրամներով, իսկ մրցույթի 1-ին տեղը զբաղեցրած Վարդենիկի կրթահամալիրի խաղին մասնակցած սաները HSBC բանկի և «Պատանեկան նվաճումներ» միջազգային կազմակերպության կողմից պարգևատրվեցին Ծաղկաձորում ամառային 7-օրյա ճամբարի ուղեգրերով:
————

«Պատանեկան նվաճումներ» միջազգային կազմակերպությունը տնտեսագիտական և ձեռնարկատիրական կրթական ծրագրերի բնագավառում աշխարհի առաջատար կազմակերպությունն է, որի ծրագրերին մասնակից ուսանողների թիվը աշխարհի 111 երկրներում գերազանցում է 2.5 միլիարդը: «Հայաստանի Պատանեկան Նվաճումներ» հասարակական կազմակերպությունը «Պատանեկան նվաճումներ» միջազգային կազմակերպության մասնաճյուղն է Հայաստանում: Այն հիմնադրվել է 1993 թվականի աշնանը` իր աշխատանքները սկսելով Երևանի 8 դպրոցներում: Կազմակերպության առաքելությունը բարձր դասարանի աշակերտներին տնտեսագիտության և ձեռնարկատիրության հիմունքներին ծանոթացնելը, անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելն է, որոնց շնորհիվ նրանք կկարողանան կողմնորոշվել տնտեսական բարդ հարաբերություններում և ամբողջական պատկերացում ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այդ նպատակով ՀՊՆ կազմակերպությունը իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր: Ներկայումս կազմակերպության Տնտեսագիտության ծրագիրը գործում է հանրապետության շուրջ 800 դպրոցներում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել կազմակերպության վեբ կայքը` http://www.jaarmenia.org/ կամ զանգահարել` (010) 576 673 հեռախոսահամարով:

Հասարակության տնտեսագիտական և ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ Կենտրոնական բանկը` շահառուների և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, նախատեսում է իրականացնել լայնածավալ միջոցառումներ: Կենտրոնական բանկի համոզմունքն է, որ տնտեսագիտությունը և ֆինանսական համակարգի մասին գիտելիքները պետք է հասանելի լինեն բոլորին` եթե ոչ խորը տեսական, ապա գոնե կիրառական մակարդակով: Դա, առաջին հերթին, պայմանավորված է այն փաստով, որ տնտեսագիտությունը վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրին, իսկ ֆինանսական համակարգին առնչվում ենք բոլորս: ՀՀ կենտրոնական բանկի խնդիրների շարքում ամրագրված է «ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը»: Սպառողների շահերի պաշտպանության անկյունաքարը սպառողների կրթումն է, և ավելի հեշտ է պաշտպանել ֆինանսապես կիրթ սպառողին: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Կենտրոնական բանկի վեբ կայքը` http://www.cba.am/ կամ զանգահարել` (010) 592 697 հեռախոսահամարով:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91