Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Թաթուլ Մանասերյանը կառավարությանն առաջարկում է հաշվետվություններ պահանջել յուրաքանչյուր գործուղման համար
23/05/2016 21:31
Կիսվել

Թաթուլ Մանասերյանը կառավարությանն առաջարկում է հաշվետվություններ պահանջել յուրաքանչյուր գործուղման համար

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մայիսի 20-ին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցած Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի հերթական նիստը գնահատում է դրական հատկապես ավելի մեծ սպառողական շուկայում հայրենական արտադրությունը շրջանառելու տեսանկյունից:

«Ես ենթադրում եմ, որ նման ծրագրերը պետք է միտված լինեն տեղական արտադրության զարգացմանը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետը` անդրադառնալով նաև Հայաստան-Չինաստան համագործակցությանը` հատկապես կարեւորելով Չինաստանի կողմից նախաձեռնած Մետաքսի մեծ ճանապարհի ծրագիրը:

«Արդեն քառորդ դար է` անկախությունից ի վեր Հայաստանին փորձել են մեկուսացնել ոչ միայն տարածաշրջանային մի շարք ծրագրերից, այլև հենց Մետաքսի մեծ ճանապարհի ծրագրից: Իսկ այժմ տարածաշրջանային ծրագրերում դա կարող է լուրջ նախադեպ լինել, ինչը նշանակում է, որ բացի բազմակողմ ծրագրերից, Հայաստանը պետք է պրոակտիվ քաղաքականություն վարի Չինաստանի հետ եւ չինական անսպառ շուկան օգտագործի Հայաստանի տնտեսության զարգացման համար»,-ասաց Մանասերյանը:

Խոսելով  վարչապետի` կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ արած հայտարարության մասին` տնտեսագետը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած փորձ պետք է ունենա մեկ կարեւոր գործիք` պատիժ:

«Պետք է համարժեք պատիժ կիրառվի կոռուպցիայի դրսեւորումների դեմ, իսկ կառավարությունն ունի դրա լծակները: Նաեւ կարծում եմ, որ հատկապես քաղհասարակությունը, փորձագիտական հանրությունը պետք է շատ ակտիվ մասնակցություն ունենան այս գործընթացին: Առանց հանրության մասնակցության, ես անձամբ չեմ հավատում պայքարի արդյունավետությանը, եւ այդ հասարակական խորհուրդները, որոնք բացվում են նախարարություններին կից,  պետք է  մի քիչ ավելի  կոնկրետ դրսեւորում ստանան, պետք է լինեն փորձագիտական խորհուրդներ, այլ ոչ թե գրանտակեր  կառույցներ»,-համոզված է տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանի խոսքով` պորտաբույծների թիվը շատ է, եւ օպտիմալացման աշխատանքների արդյունավետությունը միայն մեքենանաների թվով չէ, որ սահմանափակվում է:

«Ոչ միայն այդ մեքենաները, այլեւ նույն բիզնես կլասով շրջագայությունները. կարծում եմ, որ կառավարությունը խստագույնս պետք է հաշվառի բոլոր ուղեւորությունները  եւ հաշվետվություններ պահանջի ցանկացած գործուղման համար: Լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ կադրային քաղաքականության մեջ: Սրան պետք է վերջ դրվի, պետք է հնարավորություն տալ երիտասարդներին, այլ ոչ թե թույլ տալ, որ նրանք դուրս գան հանրապետությունից»,- ընդգծեց տնտեսագետը:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28