Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ucom. սահմանամերձ գյուղի ևս մեկ ընտանիք կունենա կայուն եկամուտ
27/05/2016 13:56
Կիսվել

Ucom. սահմանամերձ գյուղի ևս մեկ ընտանիք կունենա կայուն եկամուտ

38-ամյա Տավուշի մարզի բնակիչ Մարտունի խնամքին են մնացել 4 անչափահաս երեխաները՝ 9- ամյա Ելենան, 8-ամյա Արշալույսը, 7-ամյա Անգելինան և 6-ամյա էմմին: Մոր հեռանալուց հետո երեխաները մնացել են հոր և Ելենա տատիկի խնամքին:  Ընտանիքի միակ ֆինանսական աղբյուրը ընտանեկան նպաստն է և տատիկի թոշակը, որը չի բավականացնում երեխանների սննդի և հագուստի համար: Մարտունը զբաղվում է հողագործությամբ և մանր անասնապահությամբ: Երեխաները հաճախում են դպրոց, ունեն շատ նախասիրություններ, սիրում են երգել և պարել, սակայն գումար չունենալու պատճառով չեն կարողանում հաճախել խմբակներ:

«Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրի շրջանակներում աջակցությունն այս անգամ տրամադրվել է Տավուշի մարզի Բաղանիս սահմանապահ գյուղում բնակվող ընտանիքին: Ծրագրի նպատակն է՝ ստեղծելով կայուն եկամուտ ստանալու հնարավորություն՝ միավորել ընտանիքը և երեխաների համար ապահովել կայուն ապրուստ:

«Մենք իբրև բարեգործական կազմակերպություն և կորպորատիվ գործընկերներ պետք է աջակցություն ցուցաբերենք այս ընտանիքներին, քանի որ նրանք ոչ միայն ապրում են այս տարածաշրջանում այլև այս ընտանիքներում մեծանում են մեր ապագա զինվորները և հայրենիքի սահմանը պահողները», – World Vision կազմակերպության Տավուշի մարզի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի համակարգող Կարո Կարապետյանը:

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ucom-ի շարժական հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի իր ներդրումն ունենալ հայրենիքի հզորացման գործում: Ucom հիմնադրամն իր հերթին կրկնապատկում է գումարը և ուղղում կարիքավոր ընտանիքներին: Այս ծրագրի միջոցով ստեղծվում է մի ամուր հիմք, որը կայունություն է տալիս գյուղացուն և կապում իր հողի հետ»,  – նշեց Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

Տատիկի հոգսը թեթևացնելու, ընթանիքի կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու նպատակով Ծրագրի շրջանակներում Մարտունի ընտանիքին տրամադրվել է լվացքի մեքենա, սառնարան, և գրասեղան, ինչպես նաև սնունդ և հագուստ, իսկ ընտանիքի համար կայուն եկամուտ ապահովելու նպատակով նրանց տրամադրվել է երկու գլուխ խոզի խոճկոր ու կեր:

«Ես ամեն ինչ անում եմ, որ երեխաները մաքուր գնան դասի, ոչ մի բանի կարիք չունենան, բայց ուժս չի հերիքում: Հիմա ավելի հեշտ կլինի, արդեն գործս կթեթևանա: Երեխաներն էլ են ինձ օգնում, շատ խելոք ու լսող երեխեք են», – նշում է Ելենա տատիկը:

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի շարժական ձայնային կապի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52