
Կենտրոնական բանկը լավատես է. 2016թ.-ին մեր երկրում տնտեսական աճը կկազմի 2.7-3.6%
Կենտրոնական բանկը հրապարակել է «Գնաճի հաշվետվություն» նոր պարբերականը, որտեղ ներկայացրել է իր վերջին գնահատականներն ու թարմ կանխատեսումներն արտաքին և ներքին տնտեսական զարգացումների վերաբերյալ:
Ըստ ԿԲ նոր կանխատեսումների՝ 2016 թվականին մեր երկրի տնտեսական աճը կկազմի 2.7-3.6%: Աճին առավելապես կնպաստի զուտ արտահանումը: ԿԲ վերլուծաբաններն ակնկալում են, որ 2016 թվականին մեր երկիրը կապահովի արտահանման ծավալների 9-11% աճ:
2017 թվականի համար ԿԲ-ն ակնկալում է 3-4.5% տնտեսական աճ, որին կշարունակի մեծապես նպաստել տնտեսության արտահանելի հատվածը: