Այլ Լուրեր

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ հատվածի կառուցման հետ կապված հարցեր
02/06/2016 16:24
Կիսվել

Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ հատվածի կառուցման հետ կապված հարցեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրների վարչության պետ Հայնց Օլբերսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ԵՆԲ ներկայացուցիչներին ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման բնագավառում ունեցած ակտիվ մասնակցության համար՝ նշելով որ այն հիմնված է փոխշահավետ համագործակցության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵՆԲ համաֆինանսավորմամբ կառուցվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ հատվածի կառուցման, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին։ Քննարկվել է նաև Մարգարա – Վանաձոր – Վրաստանի սահման, Երևան – Սևան – Իջևան և Վանաձոր – Դիլիջան ավտոճանապարհների վիճակը, խոսվել դրանց վերականգնման անհրաժեշտության և կարևորության մասին։

«Այդ ավտոճանապարհների վերակառուցման արդյունքում հնարավոր կլինի դրանք համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, ինչը հնարավորություն կտա բարձրացնել երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև զգալի նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը», – ասել է Արթուր Առաքելյանը։ Քննարկման առանցքային հարցերից էր Երևանից դեպի Գառնի-Գեղարդ տանող ավտոճանապարհի մի հատվածի՝ Ողջաբերդ գյուղի մոտ, սողանքի հետևանքով առաջացող վիճակը: Նշվել է, որ հնարավորության դեպքում այդ ճանապարհահատվածում անհրաժեշտ է կատարել լուրջ ուսումնասիրություններ, որպեսզի խնդրին վերջնական լուծում տրվի:

Հանդիպման ընթացքում Ա. Առաքելյանը կարևորել է նաև Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրերը և ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ. «ՏՐԱՍԵԿԱ ծրագրի հետ համատեղ ՀՀ կառավարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը»,- ասել է նա։ Հայնց Օլբերսը շնորհակալություն հայտնելով արդյունավետ հանդիպման համար՝ նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկները կներկայացվեն ԵՆ Բ խորհրդի քննարկմանը։

29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6