![Փակվել է Samsung-ի ադրբեջանական ներկայացուցչությունը](https://b24.am/pub/uploads/2016/06/Samsung_Headquarters_852695978-1280x960.jpg)
Փակվել է Samsung-ի ադրբեջանական ներկայացուցչությունը
Նավթի եւ մանաթի էժանացման հետեւանքով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանի բնակչության գնողունակությունը խիստ ընկնելու պատճառով բազմաթիվ միջազգային առեւտրային ընկերություններ սկսել են փակել իրենց ներկայացուցչություններն ու հեռանալ Ադրբեջանից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ադրբեջանում փակել է իր ներկայացուցչությունը նաեւ Samsung Electronics Central Eurasia ԲԲ ընկերությունը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի հարկերի նախարարությունը` նշելով, որ վարկատուները կարող են իրենց պահանջներն ընկերության Բաքվում գտնվող ներկայացուցչությանը ներկայացնել երկու ամսվաընթացքում: