Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Նոր թանկացումներ ու էժանացումներ սննդամթերքի շուկայում
08/06/2016 22:02
Կիսվել

Նոր թանկացումներ ու էժանացումներ սննդամթերքի շուկայում

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է թարմ տվյալները՝ մեր երկրի պարենային շուկայում գրանցված գնային փոփոխությունների վերաբերյալ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մայիսին, ապրիլ ամսվա համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.0% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի՝ 11.4-7.1% գնանկումը:

Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 11.4-0.2% գնանկում, 4-ում` 0.2-3.4% գնաճ, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Այսպես, ձվի հանրապետական միջին գինը 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ նվազել է 18.4%-ով, իսկ 2016թ. ապրիլի համեմատ՝ 11.4%-ով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.7% գնաճ, իսկ 2016թ. ապրիլի համեմատ` 7.1% գնանկում: Մասնավորապես, մայիսին ապրիլի համեմատ վարունգի գինը նվազել է 54.5%-ով, խառը կանաչեղենինը` 41.2%-ով, կանաչ սոխինը` 20.6%-ով, լոլիկինը` 19.4%-ով, կանաչ պղպեղինը՝ 18.8%-ով, կաղամբինը`4.3%-ով, սնկինը` 1.6%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սխտորի` 3.5%, գազարի՝ 7.0%, գլուխ սոխի` 13.9%, ճակնդեղի՝ 19.9%, կարտոֆիլի 22.5% գնաճ:

Մայիսին, 2015թ. մայիսի համեմատ, կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4.9%, իսկ 2016թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնանկում:

Միևնույն ժամանակ, մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի 0.3-0.2% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ արձանագրվել է 22.3% գնանկում, իսկ 2016թ. ապրիլի համեմատ`3.4% գնաճ:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ գրանցվել է 3.3% գնանկում, իսկ 2016թ. ապրիլի համեմատ՝ 0.8% գնաճ:

Հացամթերքի ապրանքախմբում 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ արձանագրվել է 3.1% գնանկում, իսկ 2016թ. ապրիլի համեմատ` 0.4% գնաճ:  Վերջինս հիմնականում պայմանավորվել է առաջին տեսակի ալյուրի՝ 0.4%, առաջին տեսակի հացի՝ 0.4%, մակարոնեղենի՝ 0.8%, բլղուրի՝ 0.9%, բրնձի՝ 0.9%, ձավարի՝ 1.4%, ոսպի՝ 2.6%, սիսեռի՝ 3.1%, հնդկացորենի 6.7% գնաճով:

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ գրանցվել է 3.9% գնանկում, իսկ 2016թ. ապրիլի համեմատ` 0.2% գնաճ:

2016թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնաճ (պայմանավորված ծխախոտի՝ 0.5% գնաճով), իսկ հրուշակեղենի, այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45