5.5 մլն եվրո ՎԶԵԲ-ի կողմից` կոշտ թափոնների կառավարման նպատակով
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ բանկը ՀՀ-ին պետք է տրամադրի 5.5 մլն եվրո:
«Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆարյանը: Վարկային միջոցներից 3.5 մլն եվրոն նախատեսված է Կոտայքի մարզի և 2 մլն եվրոն` Գեղարքունիքի մարզի համար: