Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Beeline. բջջայինի միջոցով ArCa համակարգի վճարային քարտից օգտվելու հնարավորություն
09/06/2016 15:36
Կիսվել

Beeline. բջջայինի միջոցով ArCa համակարգի վճարային քարտից օգտվելու հնարավորություն

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն Beeline-ի և «Նիկիտա Մոբայլ»-ի հետ համատեղ հայտարարում են USSD ArCa ծրագրի գործարկման մասին:

Ծրագրիը նախատեսված է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների և ArCa  համակարգի բանկերի քարտապանների համար, ովքեր, իրենց բանկում քարտի համարին կցելով Beeline բջջային համարը, հնարավորություն կստանան իրականացնել մի շարք գործառնություններ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված պարզ և հարմար USSD ինտերֆեյսի միջոցով:

Մասնավորապես, քարտապանները կկարողանան իրական ժամանակում օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչև 5 գործառնությունների քաղվածքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արգելափակել քարտը օրվա ցանկացած ժամի:

«Beeline-ը մշտապես փորձում է այպես անել, որ հաճախորդների համար լինի պարզ և հարմար: Այս հարցում մենք չենք սահմանափակվում սեփական սակագնային փաթեթներով ու ծառայություններով և մեր գործընկերների հետ համատեղ ձգտում ենք բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ, որոնք կլինեն օգտակար և հարմար: Մենք վստահ ենք, որ USSD ArCa նորարարական ծառայությունը զգալիորեն կհեշտացնի բանկային հաշվով կամ քարտով գործառնությունների գործընթացը հաճախորդի համար` անկախ ժամից և հեռավորությունից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինչպես նշեց «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արա Յագդջյանը, – «Մեր առջև դրված էր բարդ առաջադրանք ինտեգրելու USSD մենյուն Beeline բաժանորդների համար և «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործառնական կենտրոնի հետ: Մենք հաջողությամբ լուծեցինք մեր առջև դրված խնդիրները: Սա մեր ոչ առաջին նման ծրագիրն է, և մենք հույս ունենք, որ ապագայում մեզ սպասում են նմանաատիպ հետաքրքիր խնդիրներ, որոնք մենք կլուծենք` օգտագործելով մեր ստեղծագործական և տեխնիկական ներուժը»:

«Beeline-ն առաջինն արձագանքեց մեր նոր գաղափարին և ծառայությանը, ինչի համար մենք շնորհակալ ենք ընկերությանը: Վստահ եմ, որ ծառայության գործարկումից հետո քարտապանները կգնահատեն դրա առավելությունները, և այն կընդլայնվի այլ բջջային օպերատորների միանալու հաշվին: Իսկ Beeline-ն արժանիորեն կվայելի առաջամարտիկի հաջողության պտուղները, – նշեց «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *116# USSD-հրահանգը և հետևել մենյուի հրահանգներին` առաջարկված ցանկից ընտրելով անհրաժեշտ ծառայությունները:

Նշենք, որ USSD ArCa ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ դրանից դուրս` ռոումինգի ակտիվացման դեպքում: Beeline նույն համարին կարելի է ամրագրել ArCa համակարգի բանկերի մի քանի քարտ: 

Ծառայությանը միանալու համար քարտապանը պետք է դիմի իրեն սպասարկող բանկ։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34