Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Վախթանգ Միրումյան․ հարկային օրենսգրքի հիմնական նպատակը սոցիալական խնդիրների կանոնակարգումն է
14/06/2016 16:00
Կիսվել

Վախթանգ Միրումյան․ հարկային օրենսգրքի հիմնական նպատակը սոցիալական խնդիրների կանոնակարգումն է

Հարկային օրենսգրքի հիմնական նպատակն առկա սոցիալական խնդիրների կարգավորումն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա չհամաձայնեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ, թե հարկային օրենսգրքի ներկայացված նախագծի ընդունումը երկրում սոցիալական լարվածություն է առաջացնելու: «Մեր նպատակը սոցիալական լարվածություն թույլ տալը չէ: Մենք հստակ շարադրում ենք հարկային օրենսգրքի հիմքում դրված նպատակները և ասում ենք, եթե խնդիրներ եք տեսնում, եկեք քննարկենք այդ խնդիրները: Այսինքն, մենք ի սկզբանե հակված չենք սոցիալական լարվածություն ստեղծել, ընդհակառակը՝ մեր հիմնական խնդիրը սոցիալական խնդիրները կանոնակարգելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրումյանը:

Հարցին՝ ընդունվելո՞ւ են պատգամավորների քննադատությունները և դրանց հիման վրա հարկային օրենսգրքի նախագծում փոփոխություններ արվելո՞ւ են, Միրումյանը պատախսանեց. «Բոլոր այն քննադատությունները, որոնք առողջ են, մենք կդարձնենք քննարկման առարկա: Եթե մենք աշխատանքային քննարկումների արդյունքում տեսնենք, որ իրապես կան խնդիրներ, բնականաբար, կընդունվեն: Եթե մեր պատգամավորները կներկայացնեն առաջարկությունների ցանկ, մենք կքննարկենք նրանց հետ: Օրինակ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրել է առաջարկությունների ցանկ՝ բաղկացած 120 առաջարկներ ից: Բնականաբար, մենք այդ 120 առաջարկները կետ առ կետ կքննարկենք պատգամավորի հետ և կփորձենք մեկս մյուսին ապացուցել, համոզել, հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»:

Վախթանգ Միրումյանը համաձայն չէ որոշ պատգամավորների տեսակետի հետ, թե հարկային օրենսգրքի նախագիծը վատն է: Նրա խոսքով՝ օրենսգրքով առաջարկվող շուրջ 1300 կարգավորումներից միայն երեքի շուրջ են պատգամավորները լուրջ մտահոգություններ ներկայացրել, իսկ դա չի նշանակում, որ նախագիծը վատն է: «Այո, մտահոգությունը մենք էլ ենք կիսում, բայց հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք փարատում այդ մտահոգությունը և ինչպես ենք վերաբաշխումներ կատարում»,- ընդգծեց նա:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91