Իրականացվում են Հայաստանի ու Վրաստանի էներգետիկ համակարգերի իրավական դաշտերի ներդաշնակեցման աշխատանքներ
Տարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանն ու Վրաստանն աշխատանքներ են իրականացնում էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև միջսահմանային փոխհոսքերի կարգավորման իրավական դաշտերի ներդաշնակեցման ուղղությամբ։ Այդ նպատակով, հունիսի 9-10-ը, Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան համատեղ աշխատանքային խմբի հանդիպում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում իրականացվող կարողությունների ընդլայնման գործողությունների հետ կապված խնդիրներին՝ ուղղված երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրին աջակցող կարգավորումների և մեխանիզմների պարզեցմանը։ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխշահավետ առևտրի կազմակերպման նպատակով՝ դիտարկվել են հնարավոր մեխանիզմներն ու կարգավորումների ներդաշնակեցման հետ կապված իրավական հարցերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ համատեղ գործողությունների ծրագրի մշակման համար։
Հայաստան-Վրաստան համատեղ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Երևանում, այս տարվա հոկտեմբերին։