Սոցիալական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline. «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը համերգներով հանդես կգա Արցախում
15/06/2016 15:46
Կիսվել

Beeline. «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը համերգներով հանդես կգա Արցախում

Beeline-ի աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտները համերգներով հանդես կգան Արցախում: Հունիսի 16-ին տեղի կունենա եռյակի համերգը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, իսկ հունիսի 17-ին` Շուշիի Կերպարվեստի Պետական Թանգարանում:

Համերգների ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներ Ա. Խաչատրյանի, Ս. Նաղդյանի, Ա. Այվազյանի, Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները: Եռյակի երաժիշտները նաև կանցկացնեն դասընթացներ Ստեփանակերտի և Շուշիի երաժշտական դպրոցների աշակերտների համար:

«Beeline-ի և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է` նպաստելով այս ուղղության զարգացմանը և տարածմանը երիտասարդության շրջանում: Ուրախ եմ, որ առաջիկա համերգների շնորհիվ այս տաղանդավոր երիտասարդները ևս հնարավորություն կունենան վայելելու դասական երաժշտության ստեղծագործությունները և նոր գիտելիքներ ձեռք բերելու», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից  ի վեր։ 2014-2015թթ. ընթացքում համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն  ինչպես  Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող։

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում  և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ: 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75