ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 23/06/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել 476.32 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.95 դրամով և կազմել 542.24 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.44 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 8.74 դրամով և կազմել 707.34 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 104.77 դրամով և կազմել 19369.97 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.26 դրամով և կազմել 263.4 դրամ: Պլատինի գինն աճել է 102.53 դրամով և կազմել 15007.76 դրամ: