Հունվար-մայիսին արդյունաբերության ոլորտում գրանցվել է 8.8% աճ
Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է շուրջ 533,47 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսների արդյունքներով, նախորդ տարվա համադելի ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի աճ՝ 8.8%-ով:
Հարկ է նշել, որ հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 94,43 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 99,67 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 111,20 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 115,68 մլրդ ՀՀ դրամ, մայիսին՝ 112,48 մլրդ ՀՀ դրամ: