Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
«Ռոստելեկոմի» մասնագետները կիսվեցին իրենց փորձով «հարթակ» փորձի փոխանակման փառատոնի շրջանակներում
27/06/2016 18:28
Կիսվել

«Ռոստելեկոմի» մասնագետները կիսվեցին իրենց փորձով «հարթակ» փորձի փոխանակման փառատոնի շրջանակներում

«Ռոստելեկոմի» մասնագետները հունիսի 25-26-ը կայանալիք «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի շրջանակներում մասնակիցների հետ կիսվեցին իրենց փորձով և հմտություններով։ Մասնավորապես նրանք հանդես եկան «Արվեստ և տեխնոլոգիա» բաժնում ներկայացնելով երկու սեմինար-քննարկում (workshop) «Ինտենտեը և մենք․ անվտանգ ինտերնետ հասանելիություն» և «Ինչպես պատրաստել կայք սեփական ձեռքերով»։

Առաջին սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկացան, թե ինչպես են խոշոր ինտերնետ պրովայդերներն ապահովում անվտանգությունն իրենց բաժանորդների համար, ներկայացվեցին մոնիտորինգային, լոգավորման և կլաստերային համակարգերը, ինչպես նաև «Ռոստելեկոմի» ՏՏ փորձագետ Արմեն Գնունին մանրամասնեց ցանկացած վայրում ինտերնետից անվտանգ օգտվելու հիմնական կանոնները։

Ավելի ուշ սեփական կայքը ստեղծել ցանկացողների համար «Ռոստելեկոմի» ՏՏ փորձագետ Վլադիսլավ Գորոխովը քայլ առ քայլ ներկայացրեց կայքը կամ բլոգը ձևավորելու ողջ գործընթացը և պատասխանեց հարցերին։

Մասնակիցների թվում էին ինչպես երիտասարդներ, այնպես էլ միջին տարիքի անձինք, ովքեր մեծ գոհունակությամբ նշում էին, որ նյութերը մատչելի են անգամ քիչ հմտություններ ունեցողների համար։

Բոլոր մեծ ոգևորությամբ լսում էին խոսնակներին և փաստում, որ փորձառությունը վերջիններիս հնարավորություն էր տալիս առավել մատչելի և խորը տեղեկատվություն տալ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ։

«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը Երևանում անց էր կացվում երկրորդ անգամ և տարբեր թեմաների շուրջ համախմբել էր ավելի քան 50 հայ և արտասահմանցի խոսնակ-մասնագետների ամենատարբեր ոլորտներից։

«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի նպատակն է ստեղծել գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների: Փառատոնն առաջին անգամ  իրականացվել է 2015թ-ին Երևանում:
2016թ-ին «Հարթակ» փառատոնն անց էր կացվում հունիսի 25-26-ը  երևանյան մի շարք վայրերում, ինչպիսիք են Էօն հակասրճարանը, Մաշտոցի պուրակը, Թումոյի այգին, հարթակներ: Փառատոնի երկու օրերի ընթացքում անցկացվեցին 50-ից ավելի վարպետաց դասընթացներ Դասընթացները կլինեն չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»: Հարթակի գործընկերներն ու աջակիցներն են «Ռոստելեկոմ» ընկերությունը։ Բանախոսների, ինչպես նաև դասընթացների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Հարթակ»-ի պաշտոնական վեբ-կայքում` www.hartakyerevan.com:

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88