Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Արծվիկ Մինասյանն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահին
27/06/2016 18:49
Կիսվել

Արծվիկ Մինասյանն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահին

25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական խմբի նախագահ Դոմինիկ դե Բումանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արա Բաբլոյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը,  Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը, այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին` նախարար Արծվիկ Մինասյանը նախ ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, խոսել այն առաջնահերթությունների մասին, որոնք անհարժեշտ են տնտեսության ոլորտում ձեռնարկվող բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:

Անդրադառնալով հայ-շվեյցարական առևտրատնտեսական հարաբերություններին` էկոնոմիկայի նախարարը նշել է առկա ներուժը, որի խթանման անհրաժեշտությունը կա, մասնավորապես, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, զբոսաշրջության ոլորտներում հնարավորություն կա ձևավորել նոր մակարդակի հարաբերություններ: Գոհունակությամբ նշվել է Շվեյցարիայի Համադաշնության կողմից Հայաստանին տրված Արտոնությունների ընդհանրացված համակարգի` GSP-ի մասին. այն հնարավորություն է տալիս հայկական ծագման ապրանքները Շվեյցարիա արտահանել զրոյական կամ ցածր տոկոսադրույքներով, ինչը հայ արտադրողի համար արտահանման ծավալների մեծացման խթան կարող է հանդիսանալ:

Շնորհակալություն հայտնելով  Հայաստանի տնտեսության վիճակի մանրամասն ներկայացման համար` Դոմինիկ դե Բումանը համաձայնել է, որ, իրոք, մի շարք ոլորտներում կա մեծ ներուժ համագործակցության խորացման և նոր որակի հարաբերությունների ձևավորման  համար:

Հանդիպմանը մտքեր են ծավալվել տարբեր ոլորտներում մասնագետների փոխայցելությունների և վերապատրաստման, ծառայությունների, գյուղատնտեսության, դեղագործության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խորացման շուրջ:

Անդրադարձ է եղել ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությանը, գործարարների շրջանում վստահության ամրապնդմանը, մրցակցության ապահովանը, մաքսային, հարկային և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման ավարտին կողմերը կրկին վերահաստատել են համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հանձնառությունը:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36