
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 53.1%-ՈՎ
Գերմանիայի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա ապրիլ ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած մետալուրգիական արդյունաբերության ընդհանուր ծավալը կրճատվել է ավելի քան 53.1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է միայն 1.88 մլն տոննա պողպատ: Գերմանիայի խոշոր մետալուրգիական ընկերությունները, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի կտրուկ կրճատմամբ պայամնավորված, կրճատել են իրենց արտադրության ծավալները և աշխատում են նվազագույն աշխատանքային ժամերով: