Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Յուքոմ Հիմնադրամ. ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի
29/06/2016 13:33
Կիսվել

Յուքոմ Հիմնադրամ. ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի միասնական ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս մեկ ընտանիքի աջակցեցին կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Տավուշի մարզում բնակվող չորս զավակների ծնողներ՝ Վարդանի և Ալինայի ընտանիքին:

Վարդանը բավականին հմուտ վարսավիր է, պարզապես հարևան թաղամասում բացված նոր ու ժամանակակից վարսավիրանոցը մրցակցություն է ստեղծել: Վարդանը վստահ է, որ եթե հնարավորություն ստեղծվի վերազինելու իր վարսավիրանոցը, ապա նա կշարունակի ունենալ մշտական հաճախորդներ և կայուն եկամուտ: Փոքրիկ փայտերից ու թիթեղից պատրաստված ինքնաշեն վարսավիրանոցի վարպետի ընտանիքի ապրուստի միջոց են հանդիսանում ընտանեկան նպաստը և հաշմանդամության թոշակը, որոնք միասին կազմում են 50 000 դրամ: Ընտանեկան բյուջեի կեսից ավելին ծախսվում է նրա դստրերից մեկի առողջական խնդիրները լուծելու համար: Այդ առողջական խնդիրների հետևանքով է, որ երեխան դարձել է ինքնամփոփ ու քիչ է շփվում հասակակիցների հետ: Մնացած գումարը բավարար չէ, որպեսզի Վարդանն ու Ալինան հնարավորություն ունենան հոգալու իրենց բոլոր երեխաների նույնիսկ հիմնական կարիքները: Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, ոչ բարվոք վիճակում է. անձրևներից տանիքը կաթկթում է և փլուզման վտանգի տակ է:  

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով Վարդանի վարսավիրական հմտությունները, նրան տրամադրվել է մասնագիտական գույք և գործիքներ՝ վարսավիրական արհեստանոցը վերանորոգելու համար, ինչպես նաև շինանյութ՝ իրենց տան տանիքի վերանորոգման համար:

Ընտանիքի ծնողները վստահ են, որ այժմ արդեն կկարողանան ապահովել իրենց չորս զավակների առաջնային կարիքները և պահպանել ընտանիքի միասնականությունը:

«Մենք անչափ շնորհակալ ենք Ucom-ի բաժանորդներին, ովքեր յուրաքանչյուր ամիս մասնակցելով SMS-բարեգործությանը, հնարավորություն են ընձեռում ծայրահեղ աղքատության մեջ ապրող ևս մի ընտանիքի ունենալ կայուն եկամուտի աղբյուր ու նրանց զավակներին պարգևել այդքան կարևոր ու այդքան անհրաժեշտ ընտանեկան ջերմությունը», – ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Բարսեղյանը:

«Մենք կարևորում ենք այն, որ երեխաները իրենց ընտանիքներում վայելեն իրենց ծնողների խնամքն ու հոգածությունը, իսկ ծնողները կարողանան բարելավել իրենց երեխաների կենսապայմանները ու իրենց ուժերով ստեղծեն ավելի լավ ապագա», – ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի Տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52