Տրանսֆորմերների հերթական մասում Mercedes-Benz AMG GT R սուպերմեքենան կստանձնի ավտոբոտի դեր
«Տրանսֆորմերներ. Վերջին Ասպետը» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը հայտնել է, որ Daimler AG-ի կողմից վերջերս թողարկված Mercedes-Benz AMG GT R սուպերմեքենան ֆիլմում կստանձնի ավտոբոտի դեր։ Նշենք, որ այժմ նկարահանվում է Տրանսֆորմերների 5-րդ սերիան։
Mercedes-Benz AMG GT R մեքենան ներկված կլինի սև և կարմիր գույներով։ Ֆիլմը էկրան դուրս կգա հաջորդ տարի։ Ֆիլմի մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում, միայն հայտնի է, որ գլխավոր դերերում կխաղան Մարկ Ուոլբերգը և Էնտոնի Հոփկինսը։
Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը: