Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենին
04/07/2016 20:52
Կիսվել

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենին

Հուլիսի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնին և ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին տարիների աջակցության և համագործակցության համար: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, անդրադարձել 2016 թվականի առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ցուցանիշներին, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված` առկա մարտահրավերներին, այս համատեքստում կայուն զարգացում ապահովելու տեսակետից տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:

Կարևորելով Նախարարության համակարգմամբ և ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և ամփոփ ներկայացնելով վերջիններիս ընթացքը` նախարարն առանձնահատուկ ընդգծել է «Էլ. հասարակություն և նորարարություն մրցունակության համար» վարկային ծրագրի շրջանակներում արձանագրած տպավորիչ արդյունքները: Ընդհանուր առմամբ խիստ կարևորվել է ծրագրերի ճկուն, նպատակային և թափանցիկ իրականացման անհրաժեշտությունը:

Շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Մերսի Թեմբոնն իր գոհունակությունն է հայտնել միասին աշխատելու հնարավորության համար և, նաև, իր ոգևորությունը` իրականացվող մի շարք ծրագրերի առնչությամբ: Անդրադարձ է եղել ՀԲ երկրի գործընկերության 2014-2017թթ. ռազմավարությանը, դրա ներքո հաստատված և ընթացքի մեջ գտնվող ծարգրերին:

Մերսի Թեմբոնը տեղեկացրել է նաև, որ շուտով կմեկնարկեն երկրի համակարգային դիագնոստիկայի` հաջորդ փուլի գործընկերության ռազմավարության նախագծման համար հենքային հանդիսացող  վերլուծական աշխատանքները, ինչի շրջանակներում ակնկալվում է համատեղ ծավալուն աշխատանք:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9