Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom. Ericsson ընկերության 4G+ տեխնոլոգիայի ներդրման աշխատանքները մոտենում են ավարտին
06/07/2016 17:37
Կիսվել

Ucom. Ericsson ընկերության 4G+ տեխնոլոգիայի ներդրման աշխատանքները մոտենում են ավարտին

Օրերս Երևան աշխատանքային այցով էին ժամանել Էրիքսոն ընկերության տնօրենի ավագ տեղակալ, վաճառքի տնօրեն` Յան Վայերբայը, նույն ընկերության Եվրասիայի տարածաշրջանի 11 երկրների (ներառյալ՝ Բելառուսը, Ուկրաինան, Մոնղոլիան, Հայաստանը) հաճախորդների բաժնի ղեկավար՝ Վոյչեկ Բայդան և Հյուսիսային Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բաժնի ղեկավար՝ Փիթեր Լորինը:

Աշխարհի 180 երկրներում ներկայացված հենց Ericsson ընկերությանն է վստահվել Ucom-ի 4G+ ցանցի ներդրման պատիվը: Համատեղ աշխատանքների մեկնարկի մասին հայտարարվել է մարտ ամսին, իսկ այժմ երկու ընկերությունները ծրագրի իրականացման ավարտին են մոտենում:

Ericsson ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքով Հայաստանի հեռահաղորդակցության շուկան համաշխարհային չափանիշներով համարվում է զարգացած: Նրանք ոգևորված են, որ հայաստանյան Ucom ընկերությանն են տրամադրում այնպիսի առաջատար շուկաներում ներդրված մի տեխնոլոգիա, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկայի, Կորեայի, Ճապոնիայի, Չինաստանի որոշ հատվածների, և անշուշտ՝ եվրոպական որոշ երկրների հեռահաղորդակցության շուկաները:

«Իմ անմիջական պատասխանատվության տակ գտնվող 11 երկրների մեջ սա առաջինն է, որտեղ մենք իրագործում ենք այդ լուծումը: Սարքավորումների և ծրագրային ապահովման տեսանկյունից սա շատ յուրահատուկ տեխնոլոգիա է, որն ապահովում է ցանցի բարձր կատարողականություն, առավելագույն որակ և օգտագործման փորձառություն», – ասել է Ericsson ընկերության Եվրասիայի տարածաշրջանի հաճախորդների բաժնի ղեկավար՝ Վոյչեկ Բայդան:

Խոսելով հայաստանյան լանդշաֆտի ու դրա հետ կապված «Ericsson Ռադիո Լուծում» գերժամանակակից համակարգի ներդրման բարդությունների մասին, պարոն Բայդան համոզմունք է հայտնել, որ բավականին հեշտությամբ կարող են ցանցի լավ ծածկույթ ու լավ հզորություն ապահովել Հայաստանում Ucom-ի բաժանորդների համար, անկախ նրանից, թե նրանք քաղաքում են, փոքր գյուղում, թե սարերում, քանի որ նրա կարծիքով Ասիայի որոշ խիստ բարձրադիր լեռնային շրջաններում և Աֆրիկայի անապատներում ցանցի ներդրման բարդություններն անհամեմատ ավելի շատ են:

«Մենք ժամանել ենք այստեղ Ucom ընկերության հաջողության մասը կազմելու նպատակով, այն պահին, երբ ընթացքի մեջ է այդ ընկերության կողմից հաջորդ սերնդի ցանցի գործարկումը: Ericsson-ում մենք տրամադրում ենք վերջին տեխնոլոգիական լուծումները, որոնք կյանքի կկոչեն այս ցանցը, ընդ որում ոչ միայն 3G-ն ու 4G-ն, այլև բարձր կարգի LTE-ն, որտեղ օգտագործվում են կրիչների ագրեգացման տեխնոլոգիան ու օդային ալեհավաքները, այսինքն՝ մեր ընկերության ամենավերջին ու լավագույն արտադրանքը», – ասել է Ericsson ընկերության Հյուսիսային Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բաժնի ղեկավար՝ Փիթեր Լորինը:

Հյուրերը մեծ գոհունակություն են հայտնել նաև հայաստանյան աշխատանքներն իրականացնող տեխնիկական անձնակազմի վերաբերյալ, ովքեր արհեստավարժ կերպով են իրականացնում միջազգայնորեն մշակված սարքավորումների տեղադրումը և ամենօրյա գործարկումը:

«Սեպտեմբերին բոլորս ականատես կլինենք այն բանի, թե ինչպես կարելի է համաշխարհային մակարդակի որակյալ ծառայություններ մատուցող հայկական ընկերություն ունենալ Հայաստանում: Մեր տեխնիկական աշխատակազմը շատ պատրաստված է, այս ամբողջ ընթացքում միայն պրոֆեսիոնալիզմով են զարմացրել իրենց միջազգային գործընկերներին: Կարող եմ գոհունակությամբ ասել, որ մեր տեխնիկական անձնակազմի շնորհիվ է, որ հետխորհրդային երկրների մեջ Հայաստանն առաջինն է ներդնում այս տեխնոլոգիական ոլորտի նորագույն լուծումը», – նշել է Ucom ընկերության գլխավոր գործադիր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41