Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին հուլիսի 1-ի դրությամբ փոխանցվել է 2.3 մլրդ դրամ և 3.5 մլն դոլար
12/07/2016 15:55
Կիսվել

ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին հուլիսի 1-ի դրությամբ փոխանցվել է 2.3 մլրդ դրամ և 3.5 մլն դոլար

Արցախի Հանրապետության կառավարության մի շարք անդամներ, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին են ներկայացրել օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունը, որը ներառում էր նաև ապրիլի 4-ից ի վեր ԱՀ կառավարության հատուկ հաշվեհամարում հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Քանի որ կառավարությունն ի սկզբանե պարբերաբար հրապարակում էր պարենային և իրային աջակցության մուտքի և ելքի, ինչպես նաև ֆինանսական աջակցության մուտքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, այժմ ստորև հրապարակում ենք նաև հանգանակված գումարների ծախսերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն՝ առանց բացելու ռազմական գաղտնիք պարունակող մանրամասները:

2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 6,831 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 2,334,853,200 ՀՀ դրամ, 3,510,147 ԱՄՆ դոլար, 173,728 եվրո և 62,121,313 ՌԴ ռուբլի կամ, ընդհանուր առմամբ, 4,562,175,600 համարժեք ՀՀ դրամ:

Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 1-ը հավաքագրված գումարներից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել, որոնք ներառել են հետևյալ ընդհանրական տողերը՝ ՀՀ դրամով արտահայտված՝ փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597,826,000, ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 736,529,100, ինժեներական աշխատանքների կատարում՝ 356,452,800, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝ 198,859,700, զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532,372,100:

Հաշվի առնելով տվյալ ծախսերի գաղտնիությունը՝ կառավարությունը չի կարող ավելի մանրամասն հրապարակային տեղեկատվություն տրամադրել դրանց վերաբերյալ: Այնուամենայնիվ, կարևորելով հանգանակության ոչ միայն մուտքերի, այլ նաև ծախսերի թափանցիկությունը՝ գործադիր մարմինը պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ավելի մանրամասն փակ հաշվետվություն մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների առջև՝ նրանց ցույց տալու հատուկ հաշվեհամարի գումարներով կատարված աշխատանքները:

Հիշեցնենք, որ հանգանակությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ. Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան. SWIFT` ARTSAM22. Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն. Հաշվեհամարները՝ ՀՀ դրամ՝ 22300612211100, ԱՄՆ դոլար՝ 22300110153200, Եվրո՝ 22300200153300, ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Առցանց փոխանցումների (վիզա, մասթեր և արքա քարտերով) համար անցնել հետևյալ հղմամբ՝ http://minfin-nkr.am/?section=payameria/index

Բացի ֆինանսական հանգանակությունից, կառավարությունը ստացել է նաև զգալի ծավալի իրային և պարենային աջակցություն, որոնք հաշվետու ժամանակահատվածում տրվել են կարիքավոր քաղաքացիներին և պաշտպանության նախարարությանը: Դրանց շարքում, 137 նվիրաբերված մեքենաները փոխանցվել են գլխավորապես պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև մի շարք այլ պետական մարմինների: Նյութական աջակցության և ստացված մեքենաների վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները՝ կից փաստաթղթերում,

Նյութական աջակցության մուտք, նյութական աջակցության ելք, ստացած ավտոմեքենաներ ըստ նվիրատուների, մեքենաների բաշխման ցանկ, իսկ ֆինանսական հանգանակության մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայք էջում. http://minfin-nkr.am

Կառավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի օրերին և դրանից հետո իրենց ներդրումն են ունեցել Արցախի առաջնագծի և թիկունքի ամրացման կարևոր գործում՝ վստահելով հանրապետության իշխանություններին տնօրինելու իրենց նվիրատվությունները՝ հանուն Արցախի անվտանգության մակարդակի բարձրացման:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75