
Ադրբեջանի պետբյուջեն շուրջ 440,5 մլն դոլարի դեֆիցիտով է իրականացվել
Ադրբեջանի պետբյուջեն 2016 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 688 մլն ադրբեջանական մանաթի (շուրջ 440 ,5 մլն ԱՄՆ դոլար) դեֆիցիտով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Վիճակագրության պետական հանձնաժողովի տվյալներով` 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի պետբյուջե մուտքերը կազմել են 6 մլրդ 133,8 մլն մանաթ, իսկ ծախսերը կազմել են 6 մլրդ 821,5 մանաթ: