Այլ Լուրեր

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթում հաղթել է հայկական Beeline-ի թիմը
14/07/2016 15:19
Կիսվել

Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթում հաղթել է հայկական Beeline-ի թիմը

Հայաստանում Beeline–ի աշխատակիցներից կազմված թիմը հաղթեց  Եվրազիա Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթում։

Հաղթողների թիմը, որի մեջ ընդգրկված էին Հայաստանում Beeline–ի տեխնիկական և կոմերցիոն տնօրինության աշխատակիցներ, ներկայացրեցին BeeForce ծրագիրը. նոր լուծում ամպային տեխնոլոգիաների խաղերի ոլորտում։ Ծրագիրը նախնական փուլում հաղթել էր Digithon–ի տեղական մրցույթում, իսկ հուլիսի 10-11 Ղրղզստանում կայացած Եվրազիա Digithon-2016 միջազգային մրցույթում ճանաչվեց լավագույնը։

Այն երկրներում, որտեղ առկա է Beeline ապրանքանիշը, ընկերությունը BeeForce նախագծի հիման վրա նախատեսում է ստեղծել ծառայություն հաճախորդների համար։ Ծառայությունը հիմնված կլինի խաղային արդյունաբերությունում ամպային տեխնոլոգիաների օգտագործման վրա։

Հայտնի Hackathon–երի նման, միջոցառումը տևել է 24 ժամ։ Մրցույթի մրջազգային փուլում մասնակցեցին 7 թիմ՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինաից։ Այն թիմերը, որոնք հաղթել էին տեղական մրցույթներում, մրցում էին, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ և ծառայություններ բիզնեսի և հաճախորդների համար։

Օդանավակայանում դիմավորելով հաղթող թիմին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Շնորհակալ եմ բոլորիցդ համարձակություն, ստեղծագործական և մասնագիտական մոտեցում ցուցաբերելու համար։ Մեզ համար շատ նշանակալի է առաջին թվային–մրցույթում հաղթանակը։ Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում կապի միասնական օպերատոր Beeline–ը, որն ունի ամենահարուստ պատմությունը բիզնես միավորում, վստահ գնում է առաջ դեպի թվային աշխարհ, և մենք միանշանակ կարող ենք առաջարկել ժամանակակից լուծումներ մեր հաճախորդների համար»։

Նշենք, որ Digithon–ի նպատակն է նաև նոր ծրագրերի մշակումը՝ ուղղված Ընկերության թվային ռազմավարության զարգացմանը, աշխատակիցների ներգավմամբ արդի ապրանքների ստեղծմանը, թիմային աշխատանքի համար մաքսիմալ հարմարավետ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև նորարարական լուծումների կիրառմանը ընկերության ներքին գործընթացներում։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75