Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին
15/07/2016 14:04
Կիսվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհդի նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը:

Անդրադառնալով ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրին, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ համալսարանը բարեփոխվել է, իրականացվել են զարգացման մի շարք ծրագրեր, հաստատությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես վերազինվել է, կատարելագործվել են կրթական ծրագրերը, իրականացվել են սոցիալական բազմաթիվ ծրագրեր, աշխուժացել են արտաքին կապերը, սկիզբ է դրվել աշխատաշուկայի հետ հստակ կանոնակարգված համագործակցության, ինչը մեծապես կարևորում է ՀՀ կառավարությունը: Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են և կրթության բոլոր մակարդակներում առաջնահերթ է որակի և արդյունավետության բարձրացումը: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ մասնագիտական բարձրագույն կրթության բարեփոխումներն անհրաժեշտ են և թելադրված ժամանակի պահանջով: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ համալսարանը որդեգրել է զարգացման հավակնոտ ծրագրեր, ինչի արդյունքում բուհը պետք է կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: «Առջևում են նոր մարտահրավերներ և կրթության զգայուն ոլորտը պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքի», – ասել է վարչապետ Աբրահամյանը և համոզմունք հայտնել, որ վերջին տարիներին ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ համալսարանը զարգացման նոր մակարդակի հասցնելու համար:

Այնուհետև կայացել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրություն և փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը:

Խորհրդի նիստով փոփոխություններ են կատարվել Հայաստանի պետական տնտեսագիտական համլասարանի կազմակերպական կառուցվածքում, որի արդյունքում միավորվել են մի քանի բաժիններ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12