ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 21/07/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.49 դրամով և կազմել 476.07 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.27 դրամով և կազմել 524.82 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 628.79 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 250.56 դրամով և կազմել 20141.17 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.75 դրամով և կազմել 301.53 դրամ: Պլատինի գինը նվազել է 307.92 դրամով և կազմել 16331.51 դրամ: