Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Կենտրոնական բանկ. «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի վերաբերյալ
25/07/2016 18:37
Կիսվել

Կենտրոնական բանկ. «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի վերաբերյալ

Դրամական փոխանցումների բնագավառը, հանդիսանալով արագ զարգացող ոլորտ, նոր տեխնոլոգիաների և նոր գործիքների կիրառման առումով  պահանջում է մշտական ուշադրություն թե՛ կարգավորման, թե՛ վերահսկման տեսակետից: ՀՀ կենտրոնական բանկը, կարևորելով դրամական փոխանցումների դերը ՀՀ ֆինանսական շուկայում և հաշվի առնելով արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերով աշխատելու ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունում «ԱՐՈՒՍ» անվանմամբ դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը ամրապնդելու նպատակով:

Մի շարք ԶԼՄ-ների միջոցով որոշ փորձագետներ տեսակետներ են հայտնել «ԱՐՈՒՍ» համակարգի վերաբերյալ, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, թերի են կամ միտումնավոր մոլորեցնող և խեղաթյուրում են համակարգի ստեղծման հիմնական նպատակը: Ավելին, այն կարծիքը, որ համակարգի ներդրումը «կսահմանափակի շուկայում մրցակցությունը, քանի որ բոլոր սակագները և վճարման ժամկետները կվերահսկվեն մեկ համակարգի միջոցով», անհիմն է և կարող է սխալ ազդակ հանդիսանալ շուկայի համար: Իրականում «ԱՐՈՒՍ» համակարգի ստեղծումը ՀՀ ԿԲ և ՀՀ առևտրային բանկերի համատեղ մտահաղացման արդյունք է, և նախատեսվում է, որ այն.

– միասնական հարթակի հիման վրա և տարբեր գործիքների կիրառման հնարավորությամբ ապագայում կդառնա մանրածախ վճարումների միասնական համակարգ, որը հիմքում ունենալով մասնակիցների ազատ մրցակցության ապահովման սկզբունքը, կապահովի  սպառողներին էժան և որակյալ ծառայություններ,

– կբացառի ներկայումս ՀՀ դրամական փոխանցումների շուկային սպառնացող առանձին արտասահմանյան համակարգի կողմից գերիշխող և թելադրող դիրք ունենալու վտանգը,

– կբարձրացնի անվտանգությունը և արդյունավետությունը (անվտանգության միասնական չափորոշիչների կիրառման միջոցով),

– կստեղծի բարենպաստ պայմաններ և կկրճատի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների և սպառողների ընթացիկ ծախսերը (լայն ենթակառուցվածքի հասանելիության հաշվին),

– կսահմանափակի արտասահմանյան համակարգի օպերատորների անվճարունակության/սնանկության կամ տվյալ երկրի կարգավորող մարմնի կողմից համակարգերի օպերատորներին սնանկ ճանաչելու կամ գործունեությունը դադարեցնելու դեպքում չվճարման ռիսկը՝ համարժեք ապահովվածության մեխանիզմներ կիրառելու միջոցով և կբարձրացնի հանրության վստահությունը:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ համակարգում ամրագրված միասնական սակագնային քաղաքականության սկզբունքը չի ենթադրում սակագների թելադրում, ինչպես մեկնաբանվում է լրատվամիջոցներից մեկում: Նախատեսվում է, որ այդ քաղաքականությունը ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով և մասշտաբի էֆեկտի հաշվին դրամական փոխանցումների շուկայում առկա սակագների նվազեցմանը, քանի որ նույն տեսակի ծառայությունը հասանելի կլինի միասնական համակարգի ներքո, և սպառողը հնարավորություն կունենա ընտրելու իրեն առավել հարմար և մատչելի փոխանցման տարբերակ:

Լրատվամիջոցներում արտահայտված մեկ այլ մտավախությունը, որ «չափից դուրս վերահսկողությունը կարող է խոչընդոտել արտասահմանյան համակարգերի  մուտքը շուկա», նույնպես անհիմն է: Հակառակը՝ «ԱՐՈՒՍ» համակարգի ներդրումը կհեշտացնի արտասահմանյան համակարգերի մուտքը հայաստանյան շուկա, քանի որ ինչպես ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ արտասահմանյան համակարգերի օպերատորները փոխանցումների կատարման համար բազմաթիվ երկկողմանի պայմանագրեր կնքելու փոխարեն կկնքեն մեկ պայմանագիր` «ԱՐՈՒՍ» համակարգի օպերատորի հետ, իսկ համակարգերի օպերատորները ստիպված չեն լինի հսկել մասնակիցների ֆինանսական ռիսկերը, ինչը կլինի առավել հարմար, քիչ ռեսուրսատար և քիչ ժամանակատար՝ միաժամանակ ընձեռելով հասանելիություն ՀՀ վճարահաշվարկային համակարգի բոլոր մասնակիցներին: Ինչ վերաբերում է  ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությանը, ապա այն կլինի ավելի մեղմ, քանի որ մի շարք ռիսկերի կառավարումը կենտրոնացված ձևով կիրականացվի «ԱՐՈՒՍ» համակարգում:

Անհիմն է նաև Հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում նախկինում գործող համակարգերից մեկի այն հայտարարությունը, որ առևտրային հարաբերությունների պետական կարգավորումը արդյունավետ չէ և չի նպաստի բիզնեսի զարգացմանը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման կարծիք արտահայտած համակարգի գործունեությունը հայաստանյան շուկայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից դադարեցվել էր ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջները չբավարարելու (հասանելիությունը ամենուրեք չապահովելու) հիմքով: Այդ իսկ պատճառով, միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ նման կազմակերպությունների մեկնաբանությունները չենք համարում անկողմնակալ և հիմնավորված:

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը երբևիցե չի ստեղծել և չի ստեղծի  խոչընդոտներ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ինչի մասին են վկայում ներկայումս Հայաստանում գործող 13 (այդ թվում` 4-ը ռուսական) արտասահմանյան փոխանցումների համակարգերը:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62