Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Moody`s. Ադրբեջանի տնտեսության աճի կանխատեսումն իջեցվել է մինչև 0
25/07/2016 18:44
Կիսվել

Moody`s. Ադրբեջանի տնտեսության աճի կանխատեսումն իջեցվել է մինչև 0

Միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը ավելի է վատացրել Ադրբեջանի տնտեսության գծով կանխատեսումը: Գործակալությունը վերանայել է հունիսյան իր կանխատեսումը` 2017 թվականին իրական ՀՆԱ-ի աճը 1 տոկոսից  իջեցնելով 0 տոկոսի

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան»-ը` նշելով, որ 2016 թվականին գործակալությունը կանխատեսում է Ադրբեջանի ՀՆԱ-ի իջեցում մինչեւ 0,7 տոկոս

Mody`s-ը նշել է այն ռիսկերը, որոնք կարող են բերել Ադրբեջանի տնտեսության աճի տեմպերի իջեցմանը` հաշվի առնելով ֆինանսական հատվածում իրադրության վատացումը, բնակչության գնողունակության վրա մանաթի արժեզրկման ազդեցությունը եւ երկնիշ արժեզրկման աճը: Ադրբեջանի մակրոտնտեսական կանխատեսումների վատացումը կապված է էներգետիկ շուկաների գնահատականի հետ, եւ նավթի գների գծով սպասումների նվազումով: Բացի այդ, Moody`s-ը նշել է Ադրբեջանի ֆինանսական համակարգի վրա ճնշման աճը, վճարային հաշվեկշռի վիճակը, ինչպես նաեւ ազգային արժույթի նկատմամբ վստահության անկունը եւ բանկային համակարգի դոլարացումը:

Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը 2014 թվականին եղած 11,2 տոկոսից  մինչեւ տարեվերջ կաճի մինչեւ 29,6 տոկոսի:

Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը Facebook-ի իր էջում հայտնում է, որ Ադրբեջանում արտադրվող Համախառն ներքին արդյունքը 2016 թվականի առաջին կեսին 9,7 մլրդ դոլարի կորուստ է ունեցել: Այդ կորուստների 70 տոկոսն ընկնում է ոչ նավթային բնագավառների բաժնեմասին: Նման վիճակը ի չիք է դարձնում ոչ նավթային հատվածի ապագայի հետ կապված բոլոր հույսերը:

«Ավելի շատ կորուստ տալու գործում Ադրբեջանն առաջ է անցել ոչ միայն տարածաշարջանի, այլ նաեւ Միջին Ասիայի երկրներից: Չպետք է մոռանալ, որ անցյալ տարի Ադրբեջանը ՀՆԱ-ի գծով 22 մլրդ դոլար կորուստ է գրանցել: Այսպիսով, միլիարդավոր դոլար եկամուտներից զրկված ադրբեջանական տնտեսությանը լավ հեռանկար չի սպասում», -Facebook-ի իր էջում գրել է Նեմաթ Ալիեւը:

Fins.az լրատվական կայքը հայտնել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 7,868 մլրդ դոլար, ինչն այդ երկրի Մաքսային կոմիտեի համաձայն` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 28,05 տոկոսով ցածր է:

Այս տարվա առաջին կեսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 38,67 տոկոսով նվազել է Ադրբեջանից ապրանքների արտահանման ծավալը, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է 13,98 տոկոսով: 2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանի արտաքին առեւտրում բացասական հաշվեմնացորդը կազմել է 225 մլն 770 հազար դոլար:

ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին ավելի վաղ հաղորդել է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4,2839 մլրդ դոլար, ինչը 4,2363 մլրդ դոլարով կամ 1,99 անգամ փոքր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում եղած ցուցանիշից: Ըստ տեղեկատվության` հունիսին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը, մայիսի համեմատ, 0,4 մլն դոլարով կամ 0,01 տոկոսով նվազել է:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45