Սոցիալական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline. ամփոփվեցին «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքները
29/07/2016 17:36
Կիսվել

Beeline. ամփոփվեցին «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքները

Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2015-2016 թ.թ. համագործակցության արդյունքները: Նշված ժամանակահատվածում Beeline-ի հովանավորության շնորհիվ հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Հայաստանի քաղաքներում, ինչպես նաև համերգային շրջագայություններ դեպի Ռուսաստան, Գերմանիա և Իսպանիա: Տարին նշանավորվեց Լիբանանում անցկացվող միջազգային փառատոնին հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացող երիտասարդների մասնակցությամբ, որտեղ մասնակիցների համար անց են կացվել վարպետության դասեր համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:

Հիմնադրամի գործունեության առաջնահերթ ուղղություններից են հանդիսանում Խաչատուրյանի անվան եռյակի վարպետության դասերն ու համերգները Հայաստանի քաղաքներում: Եռյակի երաժիշտները «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են։

«Beeline-ն իր սոցիալական ծրագրերում մեծ ուշադրություն է հատկացնում երիտասարդությանը, մասնավորապես երիտասարդ տաղանդներին, ովքեր կկարողանան ըստ արժանվույն շարունակել հայկական դասական երաժշտության գեղեցիկ ավանդույթները: Հիմնադրամի հետ համագործակցությունն աճող սերնդի համար իրականացվող ներդրումների երկարաժամկետ ծրագիր է, և մենք հպարտությամբ կիսվում ենք կատարված աշխատանքի արդյունքներով: Ուրախ ենք, որ այս համատեղ աշխատանքն օգնում է դարձնել կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիմնադրամի գործունեության շնորհիվ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վանաձորում բացվել է երաժշտական դասարան երեխաների համար, որտեղ իր վարպետության դասերով պարբերաբար այցելում է եռյակի ջութակահար Կարեն Քոչարյանը: Բացի այդ, ներկայումս ձայնագրվում է հայկական դասական երաժշտության գլուխգործոցների ձայնասկավառակ:  

Մեկնաբանելով համագործակցության արդյունքները` եռյակի դաշնակահար Արմինե Գրիգորյանը նշեց. «Չնայած բարդ տարվան և երկրում ու աշխարհում տիրող տնտեսական իրավիճակին, Beeline-ի աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց շարունակել և իրագործել նախատեսված բոլոր ծրագրերը, ինչը հնարավորություն է տալիս ապագային նայել լավատեսորեն: Կարևորն այն է, որ մեզ մոտ կամաց-կամաց ստացվում է կառուցել այն, ինչի համար ստեղծվել է հիմնադրամը, այն է` նպատակային կերպով աջակցել տաղանդավոր երեխաներին, ովքեր մեզ ուրախացնում են իրենց ձեռքբերումներով, կատարելագործվելու և երաժշտության աշխարհն ըմբռնելու մեծ ցանկությամբ»:

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են համերգներ Հայաստանում  և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ: 

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ.-ից  ի վեր։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75