Սոցիալական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Ռոստելեկոմ. մանկական խաղահրապարակ, մարզասարքեր և անվճար WI-FI՝ Գյումրու այգիներում
01/08/2016 16:33
Կիսվել

Ռոստելեկոմ. մանկական խաղահրապարակ, մարզասարքեր և անվճար WI-FI՝ Գյումրու այգիներում

Հուլիսի 30-ին «Ռոստելեկոմը» Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ տոն պարգևեցին տեղի բնակիչներին։ Մասնավորապես, պաշտոնապես վերաբացվեց Գյումրու Կայարանամերձ հրապարակի պուրակը՝ նորոգված շատրվաններով, մանկական խաղահրապարակով և մարզասարքերով, ինչպես նաև անվճար WiFi կապից օգտվելու հնարավորությամբ։  Քաղաքապետարանի կողմից նորոգված շատրվանների կողքին «Ռոստելեկոմը» կառուցել էր մարզասարքերով և խաղերով հագեցած հրապարակ, իսկ մեծահասակների հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու համար՝ այգին ապահովել անվճար WiFi  կապով։ Հավելենք, որ «Ռոստելեկոմի» WiFi կապից օգտվելու հնարավորություն ստացան նաև Գյումրու մեկ այլ հանգստի գոտու՝  Շահումյանի պուրակի այցելուները։

Բացման արարողությունից հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ռոստելեկոմի» ներկայացուցիչների հետ այցելեցին ընկերության՝ Գյումրու Տեխնոպարկում (Գայի 1) տեղակայված վաճառքի և սպասարկման սրահ, ուր ծանոթացան Սմարթ հեռուստատեսության նորույթներին և հատուկ մարզային բնակիչների համար գործող փաթեթներին։

Մասնավորապես, ամենամեծ հետաքրքրություն վայելող Տրիո Մարզային փաթեթի շնորհիվ Գյումրու բնակիչները հնարավորություն են ստանում ընդամենը 8500 դրամ ամսավճարով դիտել 60-ից ավելի առաջատար հեռուստաալիքներ, ունենալ մինչև 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիություն, հեռախոսակապ և անվճար WiFi ակտիվացում (փաթեթի մասին մանրամասներ ներկայացված են ընկերության պաշտոնական կայքում՝ https://www.rtarmenia.am/am/home/home-promo/trio-regional/ ):

«Ռոստելեկոմի» և Գյումրու քաղաքապետարանի համագործակցությունը առաջիկայում ևս շարունակական բնույթ է կրելու՝ ընգրկելով նոր ծրագրեր և միջոցառումներ։

«Ռոստելեկոմը» շարունակելու է ներդրումներ իրականացնել Գյումրի քաղաքում՝ նորարարական նախագծեր իրականացնելով ինչպես քաղաքապետարանի, Գյումրու տեխնոպարկի հետ, այնպես էլ այլ կառույցների հետ՝ ի նպաստ քաղաքի ենթակառուցվածքների զարգացման և ընդլայնման։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34