Beeline. մի շարք ADSL բաժանորդների մոտ կփոխվեն ծառայությունների համար վճարման համարները
Beeline-ը տեղեկացնում է, որ մի շարք բաժանորդների Hi-line ծառայություները տեղափոխվել են նոր պլատֆորմ, ինչի հետ կապված կփոխվեն ինտերնետ ծառայությունների համար վճարման նրանց անհատական համարները:
2016 թ. Օգոստոսի 4-ից հետո նոր պլատֆորմ տեղափոխված Երևանում գտնվող Hi-line ծառայության բոլոր այն բաժանորդները, ում քաղաքային հեռախոսահամարը սկսվում է 31, 34, 35, 36, 37, 38, 39, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 60, 65, 70, 71, 72, 73, 74 և 77 նիշերով, ինտերնետ կապի համար վճարումը պետք է պարտադիր իրականացնեն Beeline գրասենյակում քանի որ ինտերնետի հին համարով վճարումները վավերական չեն համարվի, և ծառայության մատուցումը կդադարեցվի։
Գրասենյակում բաժանորդներին կտրամադրվի նաև ինտերնետի նոր համար, որից հետո միայն հնարավոր կլինի հաջորդիվ վճարումներն իրականացնել տերմինալների և վճարման այլ համակարգերի միջոցով։
Տեղեկացնենք նաև, որ բաժանորդների միգրացիան նոր պլատֆորմ կիրականցվի սույն թվականի օգոստոսի 3–ից օգոստոսի 4–ը, որով պայմանավորված բոլոր այն բաժանորդներն, ում քաղաքային հեռախոսահամարը սկսվում է վերոհիշյալ նիշերով կարող են ունենալ ինտերնետի արագության հետ կապված կարճատև սահմանափակումներ։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: