Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՊԵԿ. օրենսդրական փոփոխություններով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առնչվող որոշ դրույթներ
04/08/2016 15:26
Կիսվել

ՊԵԿ. օրենսդրական փոփոխություններով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առնչվող որոշ դրույթներ

Բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերություններն ամրապնդելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն 2016 թվականի մարտից հարկային կարգապահության և օրենսդրության խախտումներ թույլ տված տնտեսվարողների նկատմամբ  որդեգրել է նոր գործելաոճ` բիզնեսի գործունեությանն անհարկի չմիջամտելու և ավելորդ վարչարարությունը բացառելու տրամաբանությամբ՝ միաժամանակ տնտեսվարողներից ակնկալելով թափանցիկություն: ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ` վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվող նոր մեխանիզմն ունի ոչ թե պատժիչ, իրավունքների իրականացումը սահմանափակող ազդեցություն, այլ օգնում է հարկ վճարողներին իրացնել օրենքով ամրագրված իրավունքները` առանց պետությանը վնաս պատճառելու: «Այս առումով հատկանշական է հարկային պարտավորություններ ունեցող և իրավախախտում թույլ տված հարկ վճարողների լիարժեք ծանուցումը` փոստով և էլեկտրոնային եղանակով: Հարկատուներն այժմ ծանուցվում են մինչև հարկային մարմնի կողմից պարտավորությունների գանձման որոշումների կայացումը: Որպես պարտավորությունների կատարմանն օժանդակող վարչարարական նոր գործիք շատ արդյունավետ կիրառվում է պարտավորությունների մարման ժամանակացույցերի կնքման ինստիտուտը: Այս դեպքում վերացվում է հարկ վճարողի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը»,-ընդգծել է կոմիտեի նախագահի տեղակալը: Ժամանակացույցերի կնքման վերաբերյալ դիմումների ներկայացման ընթացքը, քանակը և ժամանակացույցով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դինամիկան ապացուցում է, որ այն իրապես արդյունավետ է:

Արմեն Սաքապետոյանի դիտարկմամբ` 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունները նույնպես դրական ազդեցություն կունենան գործարար միջավայրի բարելավման վրա: Պայմանավորված նաև ԵԱՏՄ օրենսդրության հետ ներդաշնակեցմամբ՝ ապաքրեականացվել են մաքսանենգության որոշ տեսակներ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը և օրենսգրքով որպես մաքսանենգություն սահմանվել են միայն դրա առանձին դրսևորումները. «Սա նշանակում է, որ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն  դրամի կամ ավելի մաքսային արժեքով որոշ ապրանքների տեղափոխումը կամ ակցիզային դրոշմանիշով չդրոշմավորված 200 հազար դրամի և ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով այլևս հանցագործություն չի համարվում. նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն»: Իսկ հանրային վտանգավորություն ներկայացնող առանձին դեպքերի` վտանգավոր նյութերի, պայթուցիկների, ռազմամթերքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների, ՀՀ օրենդրությամբ սահմանված չափից ավելի կանխիկ դրամական և այլ վճարային միջոցների մաքսանենգությունը շարունակելու է համարվել քրեորեն պատժելի: Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ` առանձնահատուկ աշխատանքներ են տարվում նման դեպքերի մաքսանենգության կանխման և բացահայտման ուղղությամբ: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնում քննվող 206 քրեական գործերից շուրջ 150-ի վարույթը գտնվում է կարճման փուլում, իսկ մնացած քրեական գործերը, որոնք վերաբերում են հանրային վտանգավորություն ներկայացնող առանձին դեպքերի մաքսանենգությանը, համապատասխանեցվում են ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխված նոր հոդվածներին: Կարճման ենթակա այն քրեական գործերը, որոնց օրինականությունը ստուգվում է ՀՀ դատախազության կողմից և առկա են վարչական իրավախախտման փաստական հանգամանքներ, ուղարկվում են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում` վարչական վարույթի իրականացման համար: «Oրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նվազ ծանրության (խոշոր չափերի չհասնող) իրավախախտումների դեպքում անձանց չենթարկել քրեական պատասխանատվության, ինչը, որպես կանոն, հանգեցնում է անցանկալի հետևանքների, մասնավորապես անձը համարվում է դատված և բազմաթիվ օրենքներով սահմանված դեպքերում զրկվում որոշակի իրավունքներից, այլ ենթարկել վարչական պատասխանատվության՝ կիրառելով նյութական (ֆինանսական) պատասխանատվություն, ինչն ավելի արդյունավետ է տնտեսական բնույթի իրավախախտումների կանխարգելման գործում»,-ընդգծել է Արմեն Սաքապետոյանը:

ՀՀ ՊԵԿ և ՀՀ գլխավոր դատախազություն համագործակցության արդյունքում ՊԵԿ քննչական վարչության վարույթներում քննվող քրեական գործերով քննությունն իրականացվում է բազմակողմանի և միմյանց հետ համաձայնեցված սկզբունքներով, ինչի արդյունքում բացառվում են անձանց իրավունքներին ու օրինական շահերին անտեղի միջամտող վարույթների իրականացումը և ապահովվում է օրինականության նկատմամբ լիարժեք հսկողությունը: Պետական եկամուտների կոմիտեն մեծ նշանակություն է տալիս նաև տնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրներին. նրանց հետ կառուցողական քննարկումների արդյունքում բոլոր հարցերին տրվում են օպերատիվ և օբյեկտիվ լուծումներ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնվում են օրենսդրական փոփոխություններ: Կարևորելով համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի պատճառների վերացման խնդիրը` կոմիտեն Համաշխարհային բանկի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի և մի շարք այլ հեղինակավոր միջազգային և տեղական հասարակական կառույցների հետ համագործակցությամբ սկսել է գործառույթների ուսումնասիրություն, ինչի արդյունքում առկա կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և նվազեցման նպատակով իրականացնելու է պետական եկամուտների ապահովման ոլորտում հակակոռուպցիոն ծրագրով նախատեսված լայնածավալ միջոցառումներ:

Հատկանշական է, որ նոր վարչարարությունն արդեն հարկ վճարողների կողմից դրական արձագանքների է արժանացել: Ըստ Անդրանիկ Վարոսյանի, ժամանակացույցի կիրարկման ադյունքում տնտեսվարողն, առանց վտանգելու իր բիզնես գործունեությունը, կատարում է հարկային պարտավորությունները` միաժամանակ չառաջացնելով ընթացիկ պարտավորություններ, ինչը, սակայն հնարավոր չէր իրականացնել առանց ժամանակացույց կնքելու և արգելանքի վերացման: Սուրեն Բեկիրսկիի գնահատմամբ` ծանուցումների համակարգը հնարավորություն և ժամանակ է տալիս տնտեսվարողին վճարելու պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները` իրավիճակը չհասցնելով հարկադրանքի միջոցների կիրառման:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9