Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Beeline. բջջային ինտերնետի «Մեգա» ծառայությունների տրամադրման նոր պայմաններ
08/08/2016 15:34
Կիսվել

Beeline. բջջային ինտերնետի «Մեգա» ծառայությունների տրամադրման նոր պայմաններ

Beeline-ը տեղեկացնում է օրական ինտերնետի Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 և Mega 500 ծառայություններում փոփոխություններ իրականացնելու մասին: Օգոստոսի 1-ից Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 և Mega 500 բջջային ինտերնետի ծառայությունները գործում են առանց որևէ արագության սահմանափակման:

Փոփոխությունների արդյունքում Mega 200 (նախկին Mega 150) և Mega 300 ծառայություններում ավելացվել է առանց մեգաբայթային տարիֆիկացման տրամադրվող ինտերնետի ծավալը, որը կազմում է համապատասխանաբար 200 ՄԲ և 500 ՄԲ:

Ավելին, իջեցվել է նաև Mega 500 ծառայության օրավարձը, որը կկազմի 150 դրամ:

«Mega» ծառայությունների ակտիվ լինելու դեպքում ներառված 200 և 500 ՄԲ ծավալները սպառելուց հետո մինչև օրվա ավարտը ինտերնետը տրամադրվում է 5 դրամ/ՄԲ հատուկ սակագնով՝ առանց արագության սահմանափակման:

Փոփոխությունները գործում են ինչպես օգոստոսի 1-ից, այնպես էլ մինչ այդ ակտիվացրած «Mega» ծառայություններում:  

Ծառայությունների տրամադրման ամփոփ նկարագրությունը, ինչպես նաև ակտիվացման և ապաակտիվացման հրահանգները ներկայացված են ստորև.

Mega 200 (նախկին Mega 150) Օրավարձ՝ 90 դրամ։ Գերարարագ ինտերնետ առանց ՄԲ տարիֆիկացման՝ 200 ՄԲ։ 1 ՄԲ-ի արժեքը ներառված ծավալը սպառելուց հետո՝ 5 դրամ։ Ակտիվացում՝ *1150#։ Ապաակտիվացում՝ *1151#։

Mega 500 Օրավարձ՝ 150 դրամ։ Գերարարագ ինտերնետ առանց ՄԲ տարիֆիկացման՝ 500 ՄԲ։ Ակտիվացում՝ *1500#։ Ապաակտիվացում՝ *1501#։

Ծառայությունների միացված լինելը կարելի ստուգել *110*09# USSD-հրահանգի միջոցով:

Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարելի է ստուգել *107# հրահանգի միջոցով:

Նշենք, որ Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 և Mega 500 ծառայությունները հասանելի են Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ  «Սմարթ», «Նեո», «Նեո Max»,   ինչպես նաև  շարժական ինտերնետի  ՍՓ-ների բաժանորդներից:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:    

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29