2016թ. առաջին կիսամյակում Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 32.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 6 ամսում Հայաստանում արտադրվել է 10 173 մլն հատ սիգարետ, անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 32.6%-ով։
Հիշեցնենք, որ 2015թ․-ի ընթացքում արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1%, իսկ ծավալը՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12 մլրդ 774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն: