Google-ը կմրցակցի Uber-ի հետ. Որոնողական հսկան պատրաստվում է մուտք գործել ուղևորափոխադրումների շուկա
Google կորպորացիան շուտով ԱՄՆ-ում մրցակցության մեջ կմտնի Uber և Lyft տաքսիների պատվերի առցանց համակարգերի հետ։ Ամերիկյան Wall Street Journal պարբերականը գրում է, որ Որոնողական հսկան Սան-Ֆրանցիսկո քաղաքում գործարկում է ճամփորդակիցների որոնման համակարգ։
Համակարգի հիմքում ընկած կլինի Waze գեոլոկացիոն հավելվածը, որը Google-ը ձեռք էր բերել դեռևս 2013թ.-ին։
Google-ի առաջարկած ծառայությյան գինը զգալիորեն ցածր կլնի Uber-ի գնից, իսկ գործարկման սկզբում այն անվճար կտրամադրվի։