Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կադաստրի համակարգում գործարկվել է էլեկտրոնային գնահատման նոր համակարգ
01/09/2016 09:51
Կիսվել

Կադաստրի համակարգում գործարկվել է էլեկտրոնային գնահատման նոր համակարգ

Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում տեղի ունեցավ էլեկտրոնային գնահատման նոր համակարգի ներդրման շնորհանդեսը:

Կադաստրի համակարգի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն առավել  բարելավելու նկատառումներով,  Երևան քաղաքում գործող սպասարկման գրասենյակներում ներդրվում է էլեկտրոնային գնահատման նոր համակարգ, որը քաղաքացիներին  հնարավորություն կտա գնահատելու սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակը, ինչն էլ իր հերթին կնպաստի վեր հանել այդ բնագավառում կադաստրի համակարգի  հնարավոր բացերը:

«Համալիր և շարունակական բարեփոխումները միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, առկա թերությունների հայտնաբերմանը,  ինչպես նաև հանրային վերահսկողության ապահովմանը, որը  կնպաստի քաղաքացիների սպասարկման նոր որակի ապահովմանը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սագսյանը:

Կոմիտեի նախագահն իր խոսքում նշեց, որ համակարգը հնարավորություն կընձեռնի գնահատել և խրախուսել աշխատակիցներին, ովքեր իրենց վստահված աշխատանքը կատարում են մեծ պատասխանատվությամբ և բարեխղճորեն, այնպես էլ կիրառել պատժամիջոցներ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր թերանում են: Սա այն գործիքն է լինելու համակարգի ներսում, որի շնորհիվ քաղաքացին ինքն է գնահատելու կադաստրի համակարգի աշխատանքը:

Նորարարությունը հաջողությամբ գործարկվելու դեպքում, առաջիկայում այն կներդրվի նաև մարզերում գործող սպասարկման գրասենյակներում:

Մարտին Սարգսյանը հավելեց, որ գնահատման համակարգի ներդրման համար անհրաժեշտ շուրջ 5 մլն դրամ ծախսից պետական ֆինանսական միջոցներ են ներդրվել շուրջ 700.000 դրամ, մնացած ծախսերը իրականացվել են բարեգործության շրջանակում ձեռքբերված միջոցների հաշվին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52