Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Սոթքում այս տարի առատ բերք է սպասում
01/09/2016 09:54
Կիսվել

Սոթքում այս տարի առատ բերք է սպասում

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում բարձր բերքատվությամբ ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը. օգոստոսի վերջին օրվա դրությամբ արդեն հնձվում են հացահատիկի արտերի վերջին հեկտարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, ցանված 610 հեկտար աշնանացան ցորենի եւ 630 հեկտար գարնանացան գարու արտերից հավաքվել է մոտ 1200 տոննա գարու եւ 1800 տոննա ցորենի բերք:«Ցորենի ցանքսերի 1 հեկտարից միջինը ստացել ենք 2,5-3, գարու ցանքսերի 1 հեկտարից՝ մինչեւ 2-2,5 տոննա բերք: Ցորենի առանձին դաշտեր, որտեղ կատարվել է ցանքաշրջանառություն, ապահովել են մինչեւ 5-6 տոննա ցորեն: Բարձր բերքատվություն  է ստացվում նաեւ կարտոֆիլի ցանքերից, որոնք կազմում են մոտ 300 հեկտար: Մեկ հեկտարից սպասում ենք մինչեւ 40 տոննա կարտոֆիլի բերք, ինչը նույնպես գյուղացուն գոհացնող արդյունք է: Հացահատիկի ավելցուկ մասը տնտեսությունները տեղում վաճառում են 90-100 դրամ արժեքով: Կարտոֆիլի գները եւս շուկան է թելադրում, թեեւ բերքի առատությունն արդեն իսկ հուշում է, որ գներն այս տարի համեմատաբար էժան կլինեն: Իհարկե, կարտոֆիլի, առհասարակ գյուղմթերքների գները պետք է ոչ միայն շահավետ լինեն արտադրողի, այլ նաեւ՝ սպառողի համար: Կարծում եմ, որ երկուստեք շահավետ միջին գինը կարող է համարվել 120-130 դրամը»-նշեց Սոթքի գյուղապետը:

Ըստ Կոլիկ Շահսուվարյանի՝ բարձր բերք են ապահովել նաեւ ցանովի կերային մշակաբույսերը, որոնք կազմել են մոտ 410 հեկտար: Միայն ցանովի խոտհարքներից Սոթքի տնտեսությունները կուտակել են մոտ 80 հազար հակ կորնգան ու առվույտ, որը կազմում է մոտ 1600 տոննա անասնակեր, իսկ բնական խոտհարքներում այս օրերին շարունակվում է անասնակերի բերքահավաքը:«Նախորդ տարի անասնակերը չափազանց պակաս էր ստացվել, ինչի հետեւանքով տնտեսությունները հարկադրված եղան որոշակիորեն կրճատել անասնագլխաքանակը: Թե խոշոր, թե մանր եղջերավորների մոտ գլխաքանակի անկումը նկատելի է, սակայն այս տարի առատ անասնակերը մեզ հնարավորություն կտա ոչ միայն ապահովել անասունների ձմեռացումը, այլ նաեւ աշխատել գլխաքանակի նկատի ավելացման ուղղությամբ»-հավաստեց Կոլիկ Շահսուվարյանը:

Այժմ Սոթքի տնտեսություններում հաշվառվել է 689 գլուխ խոշոր, 1250 գլուխ մանր եղջերավոր անասուն:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02