
Ադրբեջանում դոլարի պահանջարկը հասնում է միլիարդի
Ադրբեջանում դոլարի նկատմամբ բանկերի պահանջարկը հասնում է մեկ միլիարդի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է fins.az լրատվական կայքը: Կայքը հաղորդում է, որ այսօր` սեպտեմբերի 6-ին, Bloomberg հարթակում իրականացված արտարժույթի աճուրդում ադրբեջանական բանկերի` դոլարի նկատմամբ պահանջարկը հասել է 965 մլն-ի, սակայն, Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամը կարողացել է փակել այդ պահանջարկի միայն 50 մլն դոլար մասը: