Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՀՀԿ-ն կքննարկի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու հարցը
08/09/2016 20:26
Կիսվել

ՀՀԿ-ն կքննարկի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու հարցը

Հայաստանում նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր մարտահրավերները և  հասարակության պահանջները, որոնք կյանքի առաջընթացի հետ մեկտեղ փոխվում են: ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Հանրապետական կուսակցությունը իր գործունեության ընթացքում տարբեր վարչապետերով ստանձնել է կառավարության պատասխանատվությունը, և նախորդ ժամանակահատվածի համար կառավարության գործունեությունը պետք է գնահատել բավարար: Նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է հաշվի առնի կյանքի առաջընթացի հետ մեկտեղ փոխվող հասարակության պահանջները: Սա բնական ճանապարհ, և մենք, բնականաբար, մեր նոր կառավարությանը պետք է պատրաստենք այդ նոր մոտեցումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

Հարցին՝ արդյոք ազգային համաձայնության կառավարություն է ձևավորվելու, պատգամավորը պատասխանեց. «Եկեք չշտապենք: Ազգային համաձայնության կառավարությունը հանրության բոլոր շերտերի պահանջները իր մեջ պարունակող և դրանց համար ծրագրեր նախատեսող կառավարություն պետք է լինի: Կարծում եմ, որ մենք ապագայում կունենանք նման մոդելի կառավարություն»:

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ում քննարկվե՞լ է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը. «Հիմա, եթե թույլ տաք, մենք խորհրդի նիստի ընթացքում կքննարկենք: Կարեն Կարապետյանը եղել է Երևանու ավագանու ՀՀԿ ցուցակում, մեր կուսակցության հետ երկար տարիներ համագործակցել է»,- պատասխանեց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնում այլ թեկնածությունների վերաբերյալ տեղեկատվություն չունի:

Անդրադառնալով հարցին՝ որքա՞ն ժամանակ վարչապետի պաշտոնում կաշխատի Կարեն Կարապետյանը՝ Արտակ Զաքարյանն ասաց. «Եթե մենք վերջնականապես հաստատենք Կարեն Կարապետյանի կամ մեկ ուրիշի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, ես կարծում եմ, որ նրա ձևավորած կառավարությունը կաշխատի առնվազն մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները և նոր կառավարության ձևավորումը»:

Հարցին՝ ի՞նչ իմաստ ուներ ժամանակավոր կառավարություն ձևավորելը, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր ժամանակ ունի իր պահանջները. «Հիմա մենք ունենք որոշակի ստեղծված իրավիճակ նաև հանրային պահանջների հիման վրա, և այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հայտարարության մեջ դրան անդրադարձավ»:

ՀՀԿ գրասենյակում արդեն մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով խորհրդի նիստը: Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ավարտին ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին: Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2014թ. ապրիլի 13-ին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75