Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վիվասել-ՄՏՍ. մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 2-րդ միջազգային կոնֆերանսը
19/09/2016 18:23
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 2-րդ միջազգային կոնֆերանսը

Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 2-րդ կոնֆերանսը: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետների՝ Հայաստանից և արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորի՝ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով միմյանց հետ կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ՄԱԷ մասնավոր, հանրային և ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հայաստանի ներկայացուցիչներն են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, իսկ Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արա Չալաբյանը, Ռալֆ Յիրիկյանը և Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Անգելա Վիցանին հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարևորությունը՝ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաև ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում:

«Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարևորությունը թափանցիկ և արդյունավետ բիզնես-կառավարման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման հարցում: Ներքին աուդիտը նախևառաջ բիզնես կոչվող կենդանի օրգանիզմում տարբեր համակարգերի առողջությանը սպառնացող ռիսկերի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Այն նաև ուղղված է ներքին կանոնակարգերին, ընթացակարգերին, ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև ընկերության ռազմավարությանն անհամապատասխանության դեպքերի բացահայտմանը: Մրցակցային բիզնես միջավայրում գործող ընկերությունների համար ներքին աուդիտն անհրաժեշտ ռազմավարական գործիք է՝ մրցակցային առավելություն ձեռք բերելու և այն պահպանելու հարցում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրով իր ելույթում:

Ներքին աուդիտի միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում կարևոր է երկրում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման տեսակետից: Այն նաև կօգնի գործարար հասարակությանը ներկայացնել առողջ և կայուն բիզնես միջավայր ստեղծելու հարցում ներքին աուդիտի նշանակությունը, նպատակներն ու առավելությունները: Արտերկրից ժամանած՝ ներքին աուդիտի փորձառու մասնագետները ծանոթանում են ներքին աուդիտի և կորպորատիվ կառավարման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին, ինչն իր հերթին նպաստում է երկրի դրական վարկանիշի բարձրացմանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45