ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 22/09/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 473.62 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.34 դրամով և կազմել 531.97 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 7.42 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.86 դրամով և կազմել 618.78 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 173.85 դրամով և կազմել 20192.84 դրամ: Արծաթի գինն աճել է 4.76 դրամով և կազմել 295.87 դրամ: Պլատինի գինն աճել է 336.97 դրամով և կազմել 15882.01 դրամ: