Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
168 ժամ. Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարները նախընտրում են իրենց խնայողությունները պահել դոլարով
06/10/2016 11:50
Կիսվել

168 ժամ. Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարները նախընտրում են իրենց խնայողությունները պահել դոլարով

168 ժամը տեղեկություններ է հայտնել նորանշանակ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների կարողությունների մասին։

«ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը դեռևս չեն լրացրել գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։ Փոխարենը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված են այս պաշտոնյաների 2015 թվականի տարեկան հանձնարարագրերը, որը նրանք լրացրել են՝ այլ պաշտոն զբաղեցնելու ժամանակ (Սուրեն Կարայանը՝ որպես տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար, Վարդան Արամյանը՝ որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ)։ Այս անձինք միլիոնատերեր չեն, և դրամական միջոցների չափի առումով քիչ կհետաքրքրեն լրագրողներին։ Սակայն տնտեսական բլոկի այս 2 նախարարների հայտարարագրերում կա մի ուշագրավ հանգամանք՝ երկուսն էլ նախորդ տարվա ընթացքում «թեքվել» են դոլարի կողմը։ Այսպես, էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը 2015 թվականի սկզբին հայտարարագրել է 22.5 մլն դրամ դրամական միջոցներ (այլ արժույթներով դրամական միջոցներ չի ունեցել)։ Իսկ տարվա վերջին հայտարարագրել է 52 հազար դոլար (ՀՀ դրամով պահվող միջոցներ չի հայտարարագրել)։

Այսինքն՝ Սուրեն Կարայանն իր դրամային խնայողությունները փոխարկել է դոլարի։ Վարդան Արամյանն ավելի «բարդ», բայց արդյունավետության տեսանկյունից՝ ավելի ճիշտ ճանապարհ է ընտրել։ 2015 թվականի սկզբին նա հայտարարագրել է 16 մլն դրամ և 10 հազար դոլար։ 2015-ի վերջին՝ ընդամենը 1 մլն դրամ (դոլարային միջոցներ չի հայտարարագրել)։ Արամյանը տարվա ընթացքում, ըստ հայտարարագրի, շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել։ Իսկ ի՞նչ է «պատահել» նրա դրամական միջոցների հետ։ Ոչինչ. Պարզապես Արամյանը դրանք հանձնել է՝ որպես փոխառություն։ Տարվա սկզբին Վարդան Արամյանն ունեցել է 3 մլն դրամ հանձնած փոխառություն, որը տարվա ընթացքում ետ է վերադարձվել։ Իսկ տարվա վերջին հայտարարագրել է արդեն 52 հազար դոլար հանձնած փոխառություն։ Այսինքն՝ Վարդան Արամյանն իր հաշվին եղած դրամական միջոցներն ու ետ ստացած 3 մլն դրամը փոխարկել է դոլարի և հաշվին առկա 10 հազար դոլարի հետ միասին՝ ներդրել բանկում՝ որպես դոլարային ավանդ (ամենայն հավանականությամբ)։ Այսինքն, ֆինանսների նախարարը փողը չի «քնեցրել», և արդյունքում՝ 2015 թվականի ընթացքում ուներ 817 հազար դրամ՝ որպես փոխառության դիմաց ստացված տոկոս կամ հատուցում։ Իհարկե, այստեղ որևէ վատ բան չկա. յուրաքանչյուրն ազատ է որոշելու՝ որտե՞ղ, ի՞նչ արժույթով պահել խնայողությունները։ Պարզապես հիշեցնենք, որ տնտեսական բլոկի պատասխանատուները մշտապես կոչ են արել ՀՀ քաղաքացիներին՝ խնայողությունները պահել ազգային արժույթով», – գրում է թերթը։

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29