Կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհրդների տարեկան ժողովին
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2016 թ. տարեկան ժողովին:
ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, Հայաստանի գծով ՀԲ գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, ինչպես նաև մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: