Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀԺ. ինչու էր ՊԵԿ նորանշանակ ղեկավարին նախագահի փոխարեն ներկայացնում վարչապետը
12/10/2016 11:28
Կիսվել

ՀԺ. ինչու էր ՊԵԿ նորանշանակ ղեկավարին նախագահի փոխարեն ներկայացնում վարչապետը

Հայկական Ժամանակն անդրադարձել է ՊԵԿ ներանշանակ նախագահի ներկայացման թեմային։

«Հայաստանի գործարար աշխարհին, անկասկած, շատ ավելի հետաքրքրում է, թե ով է լինելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, քան ցանկացած նախարար։ Եվ այս առումով գործարարների աչքից չի վրիպում այդ պաշտոնում նշանակվողի անձին վերաբերվող ցանկացած մանրուք և անգամ այն «արարողակարգային» մանրամասները, որոնք ուղեկցում են այդ պաշտոնյայի նշանակման ողջ ընթացքը։ Այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանը ՊԵԿ աշխատակազմին էր ներկայացնում այդ կառույցի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, իսկ երեկ ՊԵԿ աշխատակազմին իրենց նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանին ներկայացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Դժվար է վերջին տարիներին գտնել նմանատիպ երկու միջոցառում, որոնցում լինեն այսքան թաքնված «մեսիջներ»։ Հիմա դիտարկենք դրանցից մի քանիսը, որոնք արձանագրել են գործարարները և տանից որոշակի հետևություններ են անելու։ Ինչո՞ւ Վարդան Հարությունյանին չներկայացրեց Սերժ Սարգսյանը։ Կարող է թվալ, թե դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանում չէր։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Վարդան Հարությունյանին ՊԵԿ նա­խագահի պաշտոնում նշանակելու հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել էր դեռ հոկտեմբերի 8-ին եւ ցանկության դեպքում կարող էր հենց ինքն էլ ներկայացնել ՊԵԿ նորանշանակ ղեկավարին։ Չներկայացրեց։ Ի՞նչ կա թաքնված սրա տակ։ Գուցե Սերժ Սարգսյանը սրանով ցույց է տալիս, որ ի տարբերություն Հովհաննես Հովսեփյանի, Վարդան Հարությունյանը, «իր կադրը» չէ, և հետագա զարգացումների համար պատասխանատվություն է կրում նրան ներկայացնողը՝ Կարեն Կարա­պետյանը։ Կամ եթե ավելի խտացնենք գույները, սրանով Սերժ Սարգս­յանը գուցե ցանկանում էր հասկացնել, որ Վարդան Հարությունյանը «քարտ բլանշ» ունի, և ինքը չի խառնվելու նրա գործերին։ Գուցե։ Այս պահին դեռ դժվար է դա պնդել կամ հերքել», – գրում է թերթը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12