Սոցիալական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 425.50-1.50 EUR SELL - 432.00-1.50
OIL:  BRENT - 106.93+0.89 WTI - 102.39+0.93
COMEX:  GOLD - 4615.20-1.76 SILVER - 84.91-4.48
COMEX:  PLATINUM - 2029.80-5.45
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 158.47+0.33 EUR/GBP - 1.1651-0.53
FOREX:  EUR/USD - 1.1651-0.53 GBP/USD - 1.3373-1.13
STOCKS RUS:  RTSI - 1145.21-1.06
STOCKS US: DOW JONES - 50063.46+0.75 NASDAQ - 26635.22+0.88
STOCKS US: S&P 500 - 7501.24+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10372.93+0.46 CAC40 - 8082.27+0.93
STOCKS EUR:  DAX - 24456.26+1.32
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
ՎիվաՍել-ՄՏՍ. 105 մլն դրամ՝ 2016թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար
14/10/2016 11:42
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. 105 մլն դրամ՝ 2016թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, 2016թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105մլն. դրամի ներդրում է կատարել: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» հետ գործակցության արդյունքը 192 մարդու երջանկության առիթ է դարձել:

Բնակարանաշինության համատեղ ծրագիրը շարունակում է օգնել Հայաստանի տասը մարզում բնակվող, տան կարիք ունեցող ընտանիքներին: Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները, դարձյալ կամավորականության սկզբունքով, շինարարական աշխատանքների են մասնակցել: Այս անգամ նրանք Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում պատերի ծեփամածկման աշխատանքներ են կատարել Ստեփանյանների կիսակառույց տանը:

Ստեփանյանների ընտանիքը, որը 17 տարի բնակվել է մետաղական տնակում՝ դոմիկում, բնակարանաշինության ծրագրում այս տարի ընդգրկված՝ Գեղարքունիքի մարզի 3 ընտանիքներից մեկն է:

«Երեք երեխաներիս մանկությունն ու պատանեկությունն անցել ենմետաղական պատերի ներսում, ուր սարսափելի ցուրտ ձմեռներ ենք անցկացրել: Փոքր որդիս՝ Սամվելը, ծնվել է այս դոմիկում: Տասը տարուց ավելի է, որ սկսել ենք տան շինարարությունը: Եթե չլիներ ձեր օգնությունը, մենք երբեք այս տունն ավարտին չէինք հասցնի: Այս ձմեռն այլևս սարսափելի չէ մեզ համար: Բառեր չեմ գտնում՝ հայտնելու երախտագիտությունս»,- ասել է ընտանիքի մայրը՝ Անին:

«Ամենակարևոր արժեքը մարդն է: Մեր բոլոր ծրագրերի գնահատման միավորը մեր համաքաղաքացիների գոհունակությունն է: Եթե այդ ցուցիչը կա, ուրեմն ծրագիրն արդարացված է: Իսկ այդ գոհունակությունը ձևավորվում է բազմաշերտ գործոնների համադրությամբ: Բավական չէ որպես բիզնես հասարակությանը միայն առաջարկել ապրանք: Մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ, նորարարական լուծումներ, շուկայում պահպանում ենք առաջատարի մեր դիրքերը՝ զուգահեռաբար աջակցում ենք խնդիրները հաղթահարելու հարցում: Դա անհատի, հասարակության և երկրի նկատմամբ դրսևորվող պատասխանատու մոտեցում է: Տարիների իրենց երազանքին հասած բոլոր ընտանիքները ձեռք են բերել ոչ միայն նյութական արժեք՝ բնակարան, այլև ապագան հավատով ապրելու վստահություն, միմյանց խնդիրներին արձագանքելու, դրանք լուծելու պատրաստակամություն և այլն: Հաճելի է արձանագրել, որ մեր կազմակերպության՝ տարիների ռազմավարությունն այսօր սկսում է որպես արժեհամակարգ ձևավորվել նաև այլ ընկերություններում և միջավայրում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Անհնար է թվերի վերածել և ցույց տալ այն երջանկությունը, որն առիթ ենք ունենում տեսնելու մեր ընտանիքներում: Բոլորի պատմությունները տարբեր են՝ տուն չունենալու հոգսը նույնն է: Նոր կառուցված տները տարբեր են՝ երջանկությունը նույնն է: Վստահաբար կարող եմ ասել, որ միայն տներ չէ, որ նորոգում ենք, այլ՝ ճակատագրեր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Կազմակերպությունների ղեկավարները այցելել են նաև նույն մարզի Զոլաքար համայնք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 19 ամյա Դավիթ Հայրապետյանի ընտանիքին, ում տունը վերանորոգվել է ծրագրի շրջանակներում:

Հինգ տարվա ընթացքում, բնակարանաշինության ծրագրի համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 333 մլն. դրամից ավելի ներդրում է կատարել, ինչի արդյունքում 134 ընտանիքի՝ 672 մարդու կյանք բարելավվել է: 2016թ.-ին 41 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիրը. 20 ընտանիք վերանորոգել է բնակարանը, 21 ընտանիք՝ ավարտում է կիսակառույց տան շինարարությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 500-ից ավելի ընտանիքների Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5