Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. FMO-ից ներգրավված 15 մլն դոլարը կուղղվի ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտներ
18/10/2016 13:02
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. FMO-ից ներգրավված 15 մլն դոլարը կուղղվի ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտներ

Նիդերլանդների Զարգացման Ֆինանսական Ընկերությունը (FMO) և  ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր Նիդերլանդների Նորդվեյք քաղաքում՝ FMO-ի կողմից  կազմակերպված «Ֆինանսների Ապագան» կոնֆերանսի ընթացքում:

Ֆինանսական միջոցները ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության հատվածի զարգացմանը:

Ձեռք բերված վարկային ռեսուրսը բազմարժութային է, որը ենթադրում է, որ ներգրավվող ռեսուրսը կարող է լինել ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով: Այս համաձայնագիրը Բանկի և FMO-ի միջև առաջին ուղիղ համագործակցությունն է:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը FMO-ի հետ իր համագործակցությունը սկսել է դեռևս 2012թ.-ից՝ Բանկի և ՎԶԵԲ–ի միջև կնքված տեղական արժույթով վարկի շրջանակներում, որի ժամանակ FMO-ն հանդես է եկել որպես երկրորդ վարկատու:

FMO-ն հոլանդական զարգացման բանկն է, որը շուրջ 46 տարի շարունակ ներդրումներ է իրականացնում զարգացող երկրների տնտեսություններում: Շուրջ 85 երկրներում 8.9 մլրդ եվրոյի ներդրումներ իրականացրած FMO բանկն աշխարհում մասնավոր հատվածի զարգացմանը խթանող խոշորագույն կազմակերպություններից մեկն է:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01