Ադրբեջանում ներդրումները պակասել են 8.7 մլրդ դոլարով
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում կատարվող ներդրումները 8,7 մլրդ դոլարով կամ 57 տոկոսով նվազել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Նախորդ տարվա համեմատ վիճակն ավելի է վատացել, եւ արդյունքում ներդրումների նվազման 40 տոկոսը բաժին է հասել 2015-ին, իսկ 60 տոկոսը 2016 թվականին:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի ուսումնասիրությունների համաձայն` նախորդ տարվա համեմատ այս տարի ներդրումները վերամշակման ոլորտում 69, ոչ նավթային արդյունաբերությունում 73, գյուղատնտոսության մեջ 66, սպասարկման ոլորտում 73 տոկոսով նվազել են:
Ներդրումները զգալիորեն նվազել են նաեւ նավթային հատվածում: