7% աճ արդյունաբերության ոլորտում
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է շուրջ 1 տրիլիոն 28.0 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա համադելի ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի աճ՝ շուրջ 7%-ով:
Հարկ է նշել, որ հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 94,43 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 99,67 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 111,20 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 115,68 մլրդ ՀՀ դրամ, մայիսին՝ 112,48 մլրդ ՀՀ դրամ, հունիսին՝ 126,22 մլրդ ՀՀ դրամ, հուլիսին՝ 117,74 մլրդ ՀՀ դրամ, օգոստոսին՝ 121,26 մլրդ ՀՀ դրամ, իսկ սեպտեմբերին՝ 129,28 մլրդ ՀՀ դրամ: