Պաշտոնական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի  2016թ. մրցանակը կշնորհվի «Open-Root» կազմակերպության հիմնադիր Լուի Պուզանին
28/10/2016 20:38
Կիսվել

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակը կշնորհվի «Open-Root» կազմակերպության հիմնադիր Լուի Պուզանին

Հայտնի է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի 2016 թվականի մրցանակակրի անունը

ՀՀ Նախագահի նստավայրում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին միջազգային մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, մրցանակի հովանավոր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը և մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչ, «Վիասֆեր Ինթերնեշնլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Թոնի Մորոյանը:

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը այս տարի շնորհվելու է դեյտագրամի հայտագործող և «Open-Root» կազմակերպության հիմնադիր Լուի Պուզանին, ով նաև համարվում է համացանցի հիմնադիր հայրերից մեկը: ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Բանախոսներն ընդգծել են ՀՀ Նախագահի մրցանակի կարևոր դերը Հայաստանում Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման և միջազգային հարթակներում երկրի հեղինակության բարձրացման գործում: Մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ՝ հյուրընկալելով ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած մասնագետների: Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.), «Cisco» ընկերության տեխնոլոգիական խմբի ավագ փոխնախագահ, «Insieme» բիզնես բաժնի գլխավոր տնօրեն Մարիո Մացցոլան (2014թ.) և «Կասպերսկու լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.):

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մրցանակաբաշխության իրականացմանը մրցանակի հիմնադրման օրվանից՝ մինչ օրս այդ նպատակով տրամադրելով 144.2 միլիոն դրամ: Աջակցությունը պայմանավորված է ընկերության՝ Հայաստանը որպես միջազգային ասպարեզում մրցակցային ՏՀՏ ոլորտ ունեցող երկրի տեսլականով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ներդրումն է ունենում ազգային նշանակության այս նախաձեռնության իրագործման մեջ՝ մասնակցություն ունենալով պետական մակարդակով իրականացվող լայնամասշտաբ ծրագրերին: Մրցանակաբաշխությունը կարևոր է ոչ միայն միջազգային ասպարեզում Հայաստանը՝ որպես ՏՀՏ ոլորտում ձեռքբերումներ և զգալի չբացահայտված ներուժ ունեցող երկիր ներկայացնելու և ոլորտի հանդեպ ներդրողների ուշադրությունը հրավիրելու առումով, այլև՝ իր տեղային նշանակությամբ. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը, այդ թվում՝ դափնեկիրների այցելությունը Հայաստան, մրցանակաբաշխության արարողությունը և ՏՏ ոլորտում հեղինակություն հանդիսացող անձանց դասախոսությունները նպաստում են երիտասարդների շրջանում ՏՀՏ մասնագիտությունների գրավչության բարձրացմանը:

«Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակայություններից է, իսկ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը չափազանց կարևոր նշանակություն ունի երկրի ճանաչելիության առումով։ Կանցնեն տարիներ և այս պատվավոր մրցանակը ստանալու համար Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող լեգենդներ, որոնք մեր երկրի վարկանիշը կբարձրացնեն, որպես գիտելիքին ապավինող երկիր», – ասել է միջազգային մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

«Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակին արժանացած հսկաները կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ,  և  ամբողջ աշխարհում  կբարձրացնեն  մեր պետության իմիջն  ու  ճանաչողությունը, որպես գիտելիքին  և ինտելեկտին ապավինող երկիր», – ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակից զատ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև աջակցություն է ցուցաբերում ՏՀՏ ոլորտի մի շարք այլ ծրագրերի՝ ընդհանուր առմամբ կատարելով 953.6 միլիոն դրամի սոցիալական ներդրումներ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մրցանակին առաջին իսկ օրվանից՝ հաշվի առնելով այն ներուժը, որ նախաձեռնությունն ունի ՏՀՏ ոլորտում մեր ձեռքբերումներն աշխարհին ներկայացնելու և երկրի վարկանիշը բարձրացնելու առումով»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ես անչափ հպարտ եմ, որ մենք կարողացել ենք պահպանել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի պարգևի բարձր նշաձողը` դրանով իսկ գրավելով բարձրակարգ ՏՏ ոլորտի լեգենդներին Հայաստան և դառնալ մրցանակակիր։ Մենք կկրկնենք դա այս տարի», – նշել է մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչ, «Վիասֆեր Ինթերնեշնլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Թոնի Մորոյանը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21