Սոցիալական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՎիվաՍել-ՄՏՍ. մեկնարկել է «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը
10/11/2016 16:42
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. մեկնարկել է «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը

Բնապահպանական կարևոր խնդիրների անդրադարձող «Արևորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է և խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաև նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:

Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի աղմուկ հանած 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային և տեղեկատվական ծրագրերում։

«Արդեն տասը տարի, համատեղ ջանքերով՝ մենք ձգտում ենք բնապահպանական մտածողություն և մշակույթ ձևավորել հատկապես երիտասարդ սերնդի շրջանում: Անխնա, սպառողական մոտեցումն ու անփութությունը մարդկության նետած բումերանգն է ամբողջ աշխարհին, որը մի օր կարող է վերադառնալ՝ աղետի տեսքով: Դրանից խուսափելու համար մենք պետք է կարողանանք առաջին հերթին խուսափել գիտակցված սխալից. բնությունը ոչնչացնելու, աղտոտելու և անտարբերության մթնոլորտից: Մեզ հաջողվում է այսօրինակ միջոցառումներով, քայլ առ քայլ արդյունք արձանագրել: Վստահ եմ, որ երիտասարդ սերունդն առավել պատվախնդիր է այս հարցում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 11-ին՝ 18։00, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։                                

Փառատոնի բացման արարողությունից անմիջապես առաջ՝ 17:00, «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկի նախասրահում տեղի կունենա աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչու՞» ֆոտոցուցահանդեսի բացումը։

Բացման արարողությանը կհաջորդի «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։                                                 

Ֆիլմադիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ տեղի կունենան ԷՕՆում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում:

Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88